newmag-ը ներկայացնում է Հրանտ Դինքի «Այս սյունակի մարդը» գիրքը (թրեյլեր)
07/18/2024
newmag-ն ու Հրանտ Դինք հիմնարկը համատեղ ներկայացնում են ևս մեկ գիրք. այս անգամ հրատարակվել է հայտնի հայի վերլուծություններն ու հոդվածները մեկ գրքով։ Ժողովածուն հասանելի է գրախանութներում ու newmag.am կայքում։
Ինչի մասին էր մտածում ու խոսում Դինքը։ Հոդվածներ, որոնք արդիական են նաև այսօր, հիմնախնդիրներ, որոնք չեն լուծվել մինչև հիմա։ newmag-ը և Հրանտ Դինք հիմնարկը «Այս սյունակի մարդը» գրքով ներկայացնում են Թուրքիայի ամենահայտնի հայի դիտարկումներն ու համոզմունքները, վերլուծություններն ու քաղաքական միտքը մեկ գրքով։ Հարյուրից ավելի հոդվածները, որոնք 1996 -2007 թվականներին տպագրվել են «Ակօս», «Յենի Բինյըլ» և «Բիրգյուն» թերթերում, կարող եք ընթերցել «Այս սյունակի մարդը գրքում։
Հրանտ Դինք հիմնարկը ստեղծվել է 2007 թվականի մեծ ողբերգությունից հետո՝ նման դեպքերը կանխարգելելու, Հրանտ Դինքի՝ ավելի արդար ու ազատ աշխարհ կերտելուն միտված երազանքները իրականացնելու, նրա խոսքը և ոգին ապրեցնելու համար։
Դինքն իր գրքում գրել է աշխարհի, Արևմուտքի, Սփյուռքի, հայ-թուրքական խնդրի, Թուրքիայի հայ համայնքի, ազգային փոքրամասնությունների, քրդական հարցի մասին ու նույնիսկ անդրադարձել գլխաշոր կրելու համազգային վեճին։ Դրանք արտացոլում են այն պարզությունը, որով մարդը խոսում է ոչ թե մեծամասնության, ուժի և գերիշխանության, այլ փոքրամասնության, խոցելիության եւ ընդդիմության դիրքերից:
Հրանտ Դինքի հեղինակած հոդվածների ընտրանին գրվել է տասնմեկ տարիների ընթացքում (1996-2007 թթ.): Հոդվածները գրվել են պատմական այնպիսի ժամանակահատվածում, որը մեկնարկել է Սառը պատերազմից հետո նոր աշխարհակարգ ունենալու խանդավառությամբ և հասել այն հանգրվանին, որով նշանավորվում է թուրքական իշխանական շրջանակներում հին հանրապետական գվարդիայի և քաղաքական գործիչների նոր սերնդի միջև ներքին պայքարի գագաթնակետը։
Պատմական այս ժամանակաշրջանում էր, որ Հրանտ Դինքը ձեռնարկեց այն, ինչը տրված չէր նախկինում. որպես Թուրքիայի հայ նա ուներ ձայնի իրավունք եւ պնդում էր, որ ինքն էլ տեղ ունի Թուրքիայի հանրային կյանքում:
Նրան համարում էին Թուրքիայի խիղճը։ Դինքի սպանության առթիվ հարուցված քրեական գործի քննությունը մինչ օրս շարունակվում է՝ իր ընթացքով խորհրդանշելով Թուրքիայում արդարության համար մղվող ընդհանրական պայքարը։ Նա ինքնատիպ մտածող էր: Ինստիտուցիոնալ շրջանակներից ձեռք բերած անկախության շնորհիվ` Հրանտ Դինքն ուներ շատերին անհասանելի ազատություն:
Հրանտ Դինք
5800 ֏
Նկարագրություն
Հրանտ Դինքի այս գրքում հարյուրից ավելի հրապարակումներ են, որոնք 1996 -2007 թվականներին տպագրվել են «Ակօս», «Յենի Բինյըլ» և «Բիրգյուն» թերթերում։ Նա անդրադարձել է աշխարհին, Արևմուտքին, Սփյուռքին, հայ-թուրքական խնդրին, Թուրքիայի հայ համայնքին, ազգային փոքրամասնություններին, քրդական հարցին։ Ինչի մասին էր մտածում ու խոսում Դինքը։ Հոդվածներ, որոնք արդիական են նաև այսօր, հիմնախնդիրներ, որոնք չեն լուծվել մինչև հիմա։ newmag-ը և Հրանտ Դինք հիմնարկը մեկ գրքով ներկայացրել են հայտնի հայի վերլուծություններն ու քաղաքական միտքը։