Հավատա ինքդ քեզ ու պատասխանատու եղիր երջանկությանդ համար. Ռեյչլ Հոլիս

July 23, 2019

«newmag»-ի հրատարակած «Աղջիկ ջան, ուշքի արի» գրքի հեղինակ Ռեյչլ Հոլիսը սոցցանցերում մշտապես կապի մեջ է իր լսարանի և հետևորդների հետ: Դժվար մանկությունն ու եղբոր ինքնասպանությունը հաղթահարած աղջկա տված խորհուրդները էժանագին ու հասարակ չեն: Գրքում Ռեյչլ Հոլիսը խոսում է մարմնի խնամքից մինչև սրտերի «խնամքի» մասին, ինչպես ազատվել բարդույթներից, ինչպես սիրել ու վստահել ինքդ քեզ և ինչպես դադարել հավատալ ստերին, որոնք հորինում ու որոնց հավատում են կանայք:


Գրքում մասնավորապես խոսվում է կանանց շրջանում ամենատարածված 5 սխալների մասին: Ռեյչլը կանանց հորդորում է հավատալ սեփական «ես»-ին, և բոլոր դժվարությունները կհաղթահարվեն, խնդիրներն էլ կլուծվեն:




Կարդացեք նաև.





Ռեյչլս Հոլիսը գրքում շեշտում է՝ «Հենց դու պետք է լինես քո սեփական պատմության հերոսը»: Հայտնի բլոգերը հավատում է այն ճշմարտությանը, որ ամեն մեկն ինքն է պատասխանատու իր ինքնության ու երջանկության համար:


Հարյուրավոր կանանց հուզող հարցերի պատասխանները Ռեյչլը հավաքել է մի գրքում, որպեսզի նեցուկ և օգտակար լինի խնդիրների առաջ կանգնած ու բարդույթավորված կանանց:


Գիրքն արդեն մի քանի ամիս է՝ հայ ընթերցողի սեղանին է: Այն օգնում է բազմաթիվ հայ կանանց ու աղջիկներին ապրել առանց կոմպլեքսների և երջանիկ լինել՝ անկախ խանգարող հանգամանքներից:


Գրքի նոր տպաքանակն այժմ առկա է գրախանութներում:




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում