Ինչպե՞ս ընթերցանությունը դարձնել սովորություն

Ինչպե՞ս ընթերցանությունը դարձնել սովորություն

«Atomic Habits: An Easy and Proven Way to Build Good Habits and Break Bad Ones» գրքի հեղինակ Ջեյմս Քլիերը կիսվում է պարզ, բայց արդյունավետ միջոցներով, թե ինչպես է պետք զարգացնել կանոնավոր ընթերցելու սովորությունը:

«Միլիարդատեր և գործարար Չարլի Մանգերը մի անգամ ասել է. «Բոլոր այն իմաստուն մարդիկ, որոնց ես հանդիպել եմ իմ կյանքում, բոլորը շատ են կարդացել: Ջեյմս Քլիերը կիսվել է 10 խորհրդով` կարդալու սովորությունը զարգացնելու համար. «Ես նույնպես, այնքան շատ եմ կարդում, որ երեխաներս կատակով ինձ անվանում են «գիրք` ոտքերի վրա»: Բոլոր նրանք, ովքեր ուզում են դառնալ խելացի և հարուստ՝ կարդալու սովորությունը օդի ու ջրի պես անհրաժեշտ է: «Տարրական սովորություններ» գրքում առանձնացրել եմ 4 կետ, որոնք կօգնեն օգտակար սովորություններ զարգացնել: 4 կանոն՝ փոխվել ցանկացողերի համար»:


Կանոն առաջին. կարդալը դարձրեք հասանելի:

  1. Առավոտյան արթնանալիս, մինչև անկողինը հավաքելը գիրքը դրեք բարձի վրա: Երեկոյան պառկելով` դուք կտեսնեք այդ «հիշեցումը»: Կարդացեք մի քանի էջ և նոր պառկեք քնելու:
  2. Ընթերցանության ծրագրերը դրեք հեռախոսի գլխավոր էկրանին: Հեռախոսի էկրանից հեռացրեք սոցցանցերի ծրագրերը, խաղերն ու այլ ժամանցային ծրագրերը: Ամեն անգամ, վերցնելով հեռախոսը, դուք առաջինը կտեսնեք ընթերցանության ծրագրերը, որոնք ձեզ կհիշեցնեն կարդալու մասին:
  3. Ձեզ համար ստեղծեք կարդալու մշտական վայր: Սովորություններն ուղիղ կապ ունեն ասոցիացիաների հետ: Օրինակ` եթե դուք տեսնում եք բազմոց, այն ձեր ուղեղում ասոցացվում է սերիալներ դիտելու հետ: Նստելով այդ բազմոցին, դուք կզգաք` ինչպես է ձեզ ձգում հեռուստացույցի վահանակը, քանի որ դա այն է, ինչ դուք միշտ անում եք այդտեղ: Որպեսզի ոչինչ ձեզ չշեղի, ստեղծեք ձեզ համար կարդալու հատուկ տեղ` լինի դա բազկաթոռ` սենյակի անկյունում, կամ սրճարան` աշխատավայրից ոչ հեռու: Անջատեք հեռախոսն ու հատկացրեք ընդմիջման ժամանակը բացառապես կարդալուն: Որքան շատ ժամանակ եք դուք հատկացնում գրքին այդ հատուկ վայրում, այնքան հավանականությունը մեծանում է, որ հայտնվելով այդտեղ, դուք միանգամից կցանկանաք կարդալ:

Կանոն երկրորդ. կարդալը դարձրեք ցանկալի:
Սովորությունը կսկսի զարգանալ, եթե այն ձեզ հաճույք պատճառի: Ահա մի քանի միջոց` ինչպես զարգացնել ավելի շատ կարդալու ցանկությունը:

  1. Ընկերների հետ զրուցեք գրքերից: Պարզ է հնչում, բայց ընթերցանությունը կարող է«վարակել»: Եթե ընթերցանությունը ձեզ օգնի ձեռք բերել ընկերական կապեր, այն ավելի գրավիչկդառնա:
  2. Ստեղծեք գրքային ակումբ: Շրջապատի սովորությունները ձեզ համար կդառնան սովորական: Եթե դուք դառնաք նմանատիպ գրքի ակումբի անդամ, ապա ընթերցանությունը ձեզ ավելի շատ կգրավի:

Կանոն երրորդ. ընթերցանության դարձրեք սովորական:

Նոր և օգտակար սովորություններ ձեռք բերելու ամենակարևոր գաղափարներից մեկը պարզությունն է: Նոր սովորությունները պետք է լինեն պարզ և հեշտ:

  1. Կարդացեք օրական մեկ էջ: Որքան պարզ է նպատակը, այնքան հեշտ է դրանհասնելը:
  2. Կարդացեք առավոտյան: Ժամանակը՝ նոր սովորություններ ձևավորելու կարևոր գործոններից է: Չնայած ամենօրյա պարտականություններին, կարդացեք ամեն օր, ժամանակ հատկացրեք ընթերցանության համար:
  3. Լսեք աուդիոգրքեր: Եթե դժվարանում եք ձեր գրքերը միշտ ձեզ մոտ պահել, ապա աուդիոգրքերը ձեզ կօգնեն: Լսելու ընթացքում ձեր ձեռքերն ազատ են. լսեք ու արեք այն, ինչ ուզում եք:

Կանոն չորրորդ. ընթերցանությունը պետք է հաճույք պատճառի:

  1. Կարդացեք այն, ինչ ձեզ դուր է գալիս: Մի ձգտեք կարդալ այն, ինչ ձեզ խորհուրդ են տալիս ուրիշները, կամ` ինչը նորաձև է: Եթե գիրքը ձեզ հաճույք է պատճառում, դուք կսկսեք ավելի շատ ընթերցել:
  2. Կարդացեք այն, ինչն օգտակար է ձեզ համար: Եթե գիրքը ձեզ օգնի ինչ-որ խնդիրներ լուծել, կամ իրագործել ձեր նպատակները, ընթերցանությունը միանգամայն հաճելի կդառնա ձեզ համար:

Թարգմանեց` Անի Սողոյանը: 


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք