BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[InterPress] Ռուսաստանի նոր օրենքը. 15 օրով կազատա

[InterPress] Ռուսաստանի նոր օրենքը. 15 օրով կազատազրկվեն իշխանությունների մասին անհարգալից գրառումներ կատարողները

Ռուսաստանի խորհրդարանը հավանություն է տվել վիճահարույց օրենքին, որը թույլ է տալիս դատարաններին ձերբակալել այն քաղաքացիներին, որոնք օնլայն «անհարգալից» վերաբերմունք կդրսևորեն կառավարության կամ պետական պաշտոնյաների, այդ թվում` նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ:
Օրենքի քննադատներն ասում են, որ այն հիշեցնում է խորհրդային ժամանակաշրջանի օրենսդրությունը, որն օգտագործվում էր քաղաքական դավաճաններին թիրախ դարձնելու համար: Նոր օրենքը սահմանում է 100 հազար ռուբլի տուգանք կամ 15 օրվա ազատազրկում առցանց «անպարկեշտ» գրառումների համար, որոնցում անհարգալից վերաբերմունք կլինի Ռուսաստանի, երկրի պետական խորհրդանիշների, Սահմանադրության կամ իշխանության նկատմամբ:
Պուտինի իշխող կուսակցությունից պատգամավոր Անդրեյ Կլիշասն օրենքի հեղինակն է և հերքել է մտավախությունը, թե օրենքը գրաքննության նոր ձև է: Պուտինը ակնկալում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի առաջիկա շաբաթների ընթացքում:

Շարունակությունը՝  interpress.am–ում




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում




 

Տարածել