Հայկական արտադրության «Սարի Թեյ»-ը վաճառվում է ԱՄՆ-ում
Հայկական արտադրության բուսական թեյերի շուկայում «Սարի Թեյ» ապրանքանիշն առանձնանում է հետաքրքիր և որակյալ տեսականիով, վայելում հաճախորդների սերն ու վստահությունը:
«Սարի Թեյ»-ի բոլոր բուսական թեյերն ունեն եվրոպական օրգանական սերտիֆիկատ, արտահանվում են Գերմանիա և Ռուսաստան, վաճառվում մասնագիտացված ցանցերում: Հիմա էլ վաճառվում է ԱՄՆ-ում:
[gallery ids="56907,56908"]
Հայկական սարերի բացառիկ որակի ուրցով, դաղձով, սրոհունդով, նռնենու ծաղիկներով և այլ խոտաբույսերով թեյերն վաճառվում են ԱՄՆ հայաշատ քաղաքներում՝ Գլենդելում, Հոլիվուդում, Բրբանքում: Շուտով «ՋՈՆՍ» սուպերմարկետների ցանցում ևս հնարավոր կլինի ձեռք բերել օր-օրի ավելի մեծ պահանջարկ վայելող որակյալ բուսական թեյերը: