Գլխավոր Հոդվածներ

newmag-ը թարգմանել և հրատարակել է Շառլ Ազնավուրի «

newmag-ը թարգմանել և հրատարակել է Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գիրքը

«Կյանքից կառչած» գիրքը Շառլ Ազնավուրի գրած վերջին՝ 9-րդ գիրքն է: Սա թեթև կյանքի մասին չէ թեև Ազնավուրն ասում է՝ թո՛ղ, որ այս փոքրիկ գիրքը մեղմ զեփյուռի պես թեթևություն բերի ձեզ: Այս պատմություններում արտահայտված է նրա տրամադրությունը՝ արտացոլված երջանկությամբ ու պարզ ուրախությամբ:



Արտացոլված երջանկությամբ ու պարզ ուրախությամբ:



Արձակի խոսքով կերտված և չափածոյով համեմված դեգերումները նրան կրկին տանում են այն մտերմիկ միջավայրը, որում ձևավորվել է արտիստը: Սեփական կյանքը պատմելն Ազնավուրի համար հեշտ չէ: Երկընտրանքի առջև շատ է կանգնել՝ պատմե՞լ ամբողջը, թե՞ թաքցնել անպատմելին: Սա յուրահատուկ երկխոսություն է իր և ընթերցողի միջև: Արտիստը խոսում է դժբախտության, հաջողության, երջանիկ հանդիպումների մասին: Կյանքը սիրող, կյանքին տրված ու կյանքից կառչած Ազնավուրը վերապրում է իր վաղուց մոռացված սերերն ու հուշերը:



Ազնավուրը վերապրում է իր վաղուց մոռացված սերերն ու հուշերը:



[gallery ids="57070,57127,57068,57067,57073,57088,57082,57093,57081,57076,57075,57077,57078,57079,57080,57083,57084,57085,57086,57087,57089,57090,57091,57092,57124,57094,57095,57096,57097,57098"]

Գիրքը ֆրանսերենից թարգմանել են Արտակ Հերիքյանը և Ժակլին Մինասյանը: Խմբագրել է Համլետ Գասպարյանը: Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գրքին կցվել են նաև Արտակ Հերիքյանի 5 հարցազրույցները Ազնավուրի հետ, որոնք լրացնում են մեծ արտիստի կերպարը։



Կցվել են նաև Արտակ Հերիքյանի 5 հարցազրույցները



Հայերեն հրատարակության նախաբանը գրել է ֆրանսահայ երգչուհի Ռոզի Արմենը: «Ինչու է պետք կարդալ այս գիրքը կամ «Դու անմահ ես, Շա՛ռլ»» վերնագրով նախաբանում Ռոզի Արմենը կարծես նամակ է գրել Շառլ Ազնավուրին: Նա իր հիացմունքն է հայտնում Ազնավուրի թողած ժառանգության հանդեպ, հիշում է, որ Փարիզի Ալհամբրա համերգասրահում մի անգամ ընտանիքով ներկա է եղել Ազնավուրի համերգին: Ռոզի Արմենի համար մեծ երջանկություն էր բեմի վրա Ազնավուրին տեսնելը, ֆրանսիական հողի վրա երիտասարդ հայի հաղթանակը տեսնելը:


Գիրքն ունի հովանավորներ


«Կյանքից կառչած» գրքի հովանավորներն են Digitain ընկերությունը, Երևանի կոնյակի գործարանը և Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը: Հենց այս ընկերությունների հովանավորության շնորհիվ է, որ newmag-ը կարողացել է նվազեցնել գնի արտադրության ծախսը և ձևավորել ընթերցողների համար ձեռնտու գին։


Ե՞րբ և ինչպե՞ս կարելի է ձեռք բերել գիրքը


Գիրքը կարող եք ձեռք բերել բոլոր գրախանութներում: Գինը՝ 4800 դրամ: Գիրքը վաճառվում է նաև առցանց: Պատվիրելու համար պետք է այցելել books.newmag.am կայք:


 
[gallery ids="57099,57101,57103,57106,57104,57108,57109,57110,57107,57111,57112,57115,57113,57116,57114,57117,57119,57118,57122,57120,57121,57102,57123,57100,57105,57126,57125"]




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում




 

Տարածել