Շախմատն ամեն ինչ խլում է մարդուց. Տիգրան Պետրոսյանի որդու ուղերձը
Ուզում եմ շնորհավորել շախմատի բոլոր սիրահարներին. Տիգրան Պետրոսյանի գիրքը լույս է տեսել հայերեն տարբերակով: Հայրս իր ամբողջ կյանքը նվիրել է շախմատին: Այդ գրքում նրա բոլոր մտքերն են՝ ճիշտ շախմատ խաղալու մասին: Շատ մեկնաբաններ և մեծ շախմատիստներ, որոնք հրատարակել են իրենց գրքերը, հիմնական ուշադրությունը կենտրոնացրել են տարբերակների վրա, իսկ այս գրքում հայրս բառերով բացատրել է՝ ինչու է պետք խաղալ այսպես, այլ ոչ թե այլ կերպ: Նա բացատրել է շախմատի իմաստը: Ես նույնպես ուզում եմ դիմել շախմատի երիտասարդ սիրահարներին, որոնք իսկապես ուզում են սովորել խաղալ շախմատ, ու գուցե իրենց ամբողջ կյանքը նվիրել այդ խաղին. բարձր որակի խաղ ցուցաբերելու համար նրանք պետք է հրաժարվեն ամեն ինչից և գիտակցեն, որ հնարավոր է՝ ուրիշ ոչ մի մասնագիտություն չունենան բացի շախմատից: Շախմատն ամեն ինչ խլում է մարդուց».-ասում է Տիգրան Պետրոսյանի որդին իր ուղերձում:
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Պատմավավերագրական գիրք, որն արժանացել է երկրի գլխավոր գրական մրցանակին. մանրամասներ հեղինակի մասին (տեսանյութ)
Մի ակումբի պատմություն. «Դինամոյի» վերելքների ու անհաջողությունների մասին (տեսանյութ)
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (Անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)