Պատմավավերագրական գիրք, որն արժանացել է երկրի գլխավոր գրական մրցանակին. մանրամասներ հեղինակի մասին (տեսանյութ)
03/20/2025
Newmag-ը 2024-ին հայերեն հրատարակեց վրացի լրագրող, գրող, պատմաբան Դավիթ Ջիշկարիանիի «Կաշվե թիկնոցից մինչև կաշվե գնդակ» գիրքը։ Նա անդրադարձել է ոչ միայն ակումբի հաղթանակներին, այլև ներկայացրել է «Դինամոյի» ներքին խոհանոցը, հրապարակել գաղտնի տեղեկություններ։ Պատմավա
Պատմաբան, գրող
Դավիթ Ջիշկարիանին վրացի լրագրող, գրող, պատմաբան է։
Նոր և նորագույն պատմության մասնագետ
Ջիշկարիանին հետազոտում է նոր և նորագույն պատմություն` Խորհրդային միություն, ստալինիզմ, ազգայնականություն և գաղութատիրություն։
Կովկասի համալսարանի դասախոս
Ջիշկարիանին հրավիրյալ դասախոս է Կովկասի համալսարանում։
Սյունակագիր
Սյունակներ է վարում վրացական և արտասահմանյան մամուլում։
Վրացական ֆուտբոլի թաքնված կողմը
«Կաշվե թիկնոցից մինչև կաշվե գնդակ» պատմավավերագրական ուսումնասիրությունը հեղինակն արել է տասը տարում։ Բացել է արխիվները, վերլուծել տասնյակ հարցազրույցներ:
Գրական մրցանակակակիր
2022 թվականին գիրքն արժանացել է վրացական հեղինակավոր «Սաբա՛» գրական մրցանակին։
Ֆուտբոլն ու քաղաքականությունը
Գիրքը մեկ ֆուտբոլային թիմի պատմությամբ ներկայացնում է Խորհրդային Վրաստանի քաղաքական համակարգը։
Աբխազահայերը՝ մանկության հուշերում
Դավիթ Ջիշկարիանին ծնվել է Սուխումում։ Շրջապատում եղել են շատ հայեր, ահա ինչու գրքի հայերեն թարգմանությունը հեղինակի համար առանձնահատուկ կարևորություն ունի։
Կարդացեք նաև
- newmag / summer fest-ին տեղի կունենա Դավիթ Ջիշկարիանիի «Կաշվե թիկնոցից մինչև կաշվե գնդակ» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
- Մի ակումբի պատմություն. «Դինամոյի» վերելքների ու անհաջողությունների մասին (տեսանյութ)
Դավիթ Ջիշկարիանի
5800 ֏
Նկարագրություն
Խորհրդային տարիներին սպորտային ակումբները գործում էին պետական գերատեսչությունների հովանավորությամբ: Թբիլիսիի «Դինամո» ֆուտբոլային ակումբը պատկանում էր Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատին, որը 1920-1930-ականներին ղեկավարում էր Լավրենտի Բերիան։ Թիմի սպորտային վերելքն ու ֆուտբոլիստների անձնական ողբերգությունները կապված էին հենց այդ հանգամանքի հետ․ ավելին, դրանք միահյուսված էին։ Խաղադաշտից դուրսորոշ ֆուտբոլիստներ եղել են Ներքին գործերի կոմիտեի քննիչներ, մյուսները՝ զանգվածային ճնշումների զոհ։ Այդքանով հանդերձ չեկիստական ակումբը դառնում է Վրաստանի ազգային հպարտության խորհրդանիշ և 1981-ին նվաճում ՈՒԵՖԱ-ի Գավաթակիրների գավաթը՝ մեկը մյուսի հետևից հաղթելով եվրոպական գրանդ ակումբներին։ Խորհրդայինթիմի համար արտասովոր հաջողություն էր: Այս գիրքն ուսումնասիրում է վրացական ֆուտբոլային ակումբի բացառիկ պատմությունը և փորձում պատասխանել այն հարցին, թե ինչու է այդ հաղթանակը շատ կարևոր առայսօր, և Թբիլիսիի«Դինամոն» ինչ տեղ է զբաղեցնում վրացիների գիտակցության մեջ։
Կարդա նաև
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Նոյել Ջենիս-Նորթոն. «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» (թրեյլեր)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Վտվտիկի օրագիրը․ Համբերության վերջին կաթիլը» գիրքը (թրեյլեր)