Մի ակումբի պատմություն. «Դինամոյի» վերելքների ու անհաջողությունների մասին (տեսանյութ)
07/29/2024
Ինչպես և երբ է ստեղծվել Թբիլիսիի «Դինամոն» ու ում շնորհիվ ակումբը դարձավ ԽՍՀՄ ամենաամուր թիմերից մեկը։ Այն երկրի պատմության ամենահաջողակ ու տիտղոսակիր ակումբն է։
Դավիթ Ջիշկարիանիի «Կաշվե թիկնոցից մինչև կաշվե գնդակ» գիրքը պատմում է Խորհրդային տարիների ամենահայտի ակումբներից մեկի մասին։ Դինամո ակումբը 2 անգամ հռչակվեց երկրի չեմպիոն, ևս 18 անգամ դարձավ մրցանակակիր, 2 անգամ էլ նվաճեց ԽՍՀՄ գավաթը։ Ակումբի պատմության ամենանշանակալի մրցանակը դարձավ 1981-ի Գավաթակիրների գավաթը։ Մրցաշարի 21-րդ խաղարկության գլխավոր խաղում Դինամոն հաղթեց գերմանական Կառլ Ցեյսին։
Թբիլիսիի «Դինամոն» ստեղծել է ԽՍՀՄ հատուկ կոմիտեի վերնախավը՝ չեկիստները, որ իրենց աշխատակիցներն ունենան այլ տեսակի ֆիզիկական ակտիվություն, օրինակ՝ ֆուտբոլ։ Բերիան մեծ ուշադրություն էր դարձնում ֆուտբոլին։ 1929-ին, երբ ակումբը հաստատվելու ճանապարհին էր, անձամբ էր ընտրում խաղացողներին։ Ամբողջ Վրաստանում գտնում էր լավագույններին ու բերում Թբիլիսի։ Նա Խորհրդային Միությունում առաջինն էր, որը նախաձեռնեց ֆուտբոլային «տրանսֆերներ»։
Բայց ֆուտբոլը ֆուտբոլ էր, չեկիստները՝ չեկիստ։ Առաջին տարիներին երիտասարդներին ֆուտբոլի միջոցով դարձնում էին հատուկ գործակալության աշխատակիցներ։ Նրանք հեշտությամբ էին համաձայնում գործարքին, քանի որ ֆուտբոլիստի կարիերան կարճ էր՝ 28 տարեկանն արդեն համարվում էր վետերան։
Գոյությունը պահպանելու համար նրանք դառնում էին հատուկ ծառայության աշխատակիցներ։ Ցերեկը չեկիստ էին, երեկոյան՝ ֆուտբոլիստ։ Այս տանդեմը թույլ էր տալիս լուծել այն ժամանակ անլուծելի խնդիրներ՝ ստանալ, օրինակ, մայրաքաղաքային գրանցում կամ արտահերթ բնակարան ձեռք բերել և, ի վերջո, մեծ գումար ստանալ։
Աստիճանաբար, պրոֆեսիոնալ չեկիստների դարաշրջանը մոտեցավ ավարտին։ 1936-ից սկսվեց պրոֆեսիոնալ ֆուտբոլի դարաշրջանը։ Բորիս Պայչաձեն և ավելի ուշ շրջանի բոլոր հայտնի ֆուտբոլիստները միայն թղթերով էին գրանցված որպես Ներքին գործերի նախարարության աշխատակից ու այլևս չէին կարող լինել ակտիվ չեկիստ։
Չնայած, պրոֆեսիոնալի համբավին, Բերիան շարունակում էր ակտիվորեն խառնվել Դինամոյի կյանքին՝ լինելով ակումբի ծայրաստիճան խանդոտ երկրպագու։ 1939 թվականի ԽՍՀՄ գավաթի եզրափակչին, երբ Մոսկվայի Սպարտակը արժանիորեն նվաճել էր մրցանակը, «վերևներից» ստացավ հրաման՝ Թբիլիսիի Դինամոյի հետ վերախաղարկել կիսաեզրափակիչը։
Զարմացած սպարտակցիներն այլ ելք չունեին. Անձամբ Բերիան էր հրամայել։ Դրանից հետո ակումբի զարգաման վեկտորը փոխվեց ու չնայած չիկստական անցյալին, աշխատեց Բերիայի ծրագրով ու դարձավ ԽՍՀՄ ամենաամուր թիմերից մեկը։ Այսօր Դինամոն անկախ Վրաստանի ամենատիտղոսակիր ակումբն է, պարբերաբար ներկայացնում է երկիրը եվրոպական մրցասպարեզում։
Վրացի երկրպագուները լիահույս են, որ գալու է մի օր, երբ կհայտնվեն Գեորգի Դարասելիայի, Գերոգի Պայչաձեի և այլ լեգենդների պես տղաներ, որոնք նորից ահ ու սարսափ կառաջացնեն եվրոպական ակումբների շրջանում և Թբիլիսիի Դինամոյի անունը նորից կթնդա։
Կարդացեք նաև
Դավիթ Ջիշկարիանի
5800 ֏
Նկարագրություն
Խորհրդային տարիներին սպորտային ակումբները գործում էին պետական գերատեսչությունների հովանավորությամբ: Թբիլիսիի «Դինամո» ֆուտբոլային ակումբը պատկանում էր Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատին, որը 1920-1930-ականներին ղեկավարում էր Լավրենտի Բերիան։ Թիմի սպորտային վերելքն ու ֆուտբոլիստների անձնական ողբերգությունները կապված էին հենց այդ հանգամանքի հետ․ ավելին, դրանք միահյուսված էին։ Խաղադաշտից դուրսորոշ ֆուտբոլիստներ եղել են Ներքին գործերի կոմիտեի քննիչներ, մյուսները՝ զանգվածային ճնշումների զոհ։ Այդքանով հանդերձ չեկիստական ակումբը դառնում է Վրաստանի ազգային հպարտության խորհրդանիշ և 1981-ին նվաճում ՈՒԵՖԱ-ի Գավաթակիրների գավաթը՝ մեկը մյուսի հետևից հաղթելով եվրոպական գրանդ ակումբներին։ Խորհրդայինթիմի համար արտասովոր հաջողություն էր: Այս գիրքն ուսումնասիրում է վրացական ֆուտբոլային ակումբի բացառիկ պատմությունը և փորձում պատասխանել այն հարցին, թե ինչու է այդ հաղթանակը շատ կարևոր առայսօր, և Թբիլիսիի«Դինամոն» ինչ տեղ է զբաղեցնում վրացիների գիտակցության մեջ։