[Անիծյալ երկուշաբթին] Մարկ Մենսոն. «Անհարմար ճշմարտությունը»

[Անիծյալ երկուշաբթին] Մարկ Մենսոն. «Անհարմար ճշմարտությունը»

Տիեզերքին չի մտահոգում, թե երեխաներդ կգնա՞ն համալսարան, թե՝ ոչ, ղեկավարդ բարկացե՞լ է վրադ, թե՝ ոչ: Տիեզերքը թքած ունի, թե ով կհաղթի նախագահական ընտրություններում: Անգամ չեն հետաքրքրում այրվող անտառներն ու գլոբալ տաքացումը:

Դո՛ւք եք անհանգստանում: Այդ ամենը ձե՛զ է հետաքրքրում և հուսահատորեն համոզում եք ձեզ, որ դրա հետևում ինչ-որ տիեզերական նշանակություն կա:

Դուք անհանգստանում եք, որովհետև հոգու խորքում ուզում եք կարևոր լինել ու խուսափել անհարմար ճշմարտությունից: Խուսափում եք ձեր գոյության անհասկանալիությունից: Խուսափում եք բախվել ձեր սեփական աննշանության հետ: Եվ դուք, ինչպես բոլորը, ապրում ենք այդ կարևորության զգացումով, որովհետև դա մեզ հույս է տալիս:

Կարող եք մտածել. «Մենք բոլորս այստեղ ենք ինչ-որ առաքելությամբ, ոչինչ պատահական չի լինում, որովհետև մեր քայլերը որևէ կերպ ազդում են գոնե մեկ մարդու վրա»:

Այս դեպքում ձեր ներսի հույսն է խոսում: Դա այն միտքն է, որ պտտվում է ձեր ուղեղում ու ստիպում առավոտյան արթնանալ: Ինչ-որ բան պետք է նշանակություն ունենա, որովհետև առանց դրա ապրելն իմաստ չունի:


Կարդացեք նաև.


Ինչպես ձուկը ջրի կարիք ունի, այնպես էլ մենք հույսի կարիք ունենք:  Եթե հույս չունենանք, որ ապագայում ամեն ինչ ավելի լավ կլինի, քան հիմա է, ապա հոգեպես կմահանանք:

Ահա, թե մարդկանց մեծ մասը ինչ չի հասկանում. երջանկության հականիշը տխրությունը չէ: Եթե տխուր եք, նշանակում է, որ կատարվողը ձեզ համար մեկ չէ: Նշանակում է, որ ինչ-որ բան դեռ կարևոր է:

Երջանկության հականիշը հուսահատությունն է: Այն  ընկճախտի ու հոգեբանական խնդիրների հիմքում է, և սա չափազանցություն չէ: Հուսահատությունը կործանված ապագայի հանդեպ վախն է:

Դուք պետք է «հույսի մասին պատմություններ» ունենաք: Դա կարող է լինել ցանկացած բան, որը ձեզ ապրելու, առաջ գնալու մոտիվացիա կտա: Օրինակ, ես մտածում եմ, որ գրքերս կարող են օգնել մարդկանց և հեշտացնել նրանց կյանքը: Արդյոք վստահ եմ դրանում: Ոչ: Բայց դա այն է, ինչն ինձ արթնացնում է ամեն առավոտ:

Որոշ մարդկանց համար, «հույսի մասին պատմություններն» իրենց երեխաների դաստիարակությունն է, մյուսների համար` շրջակա միջավայրի պաշտպանությունը: Ինչ-որ մեկն էլ ուզում է շատ փող աշխատել ու նավ գնել: Բոլոր դեպքերում արդյունքը նույնն է` ուզում ես հավատալ, որ աճելու և զարգանալու պոտենցիալ ունես և ապագան քոնն է:

Հոդվածի աղբյուր՝  markmanson.net


Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում


 

Գրել կարծիք