Ինչպե՞ս տուրիստական ընկերություն բացել

February 24, 2019

ԽՈՐՀՈՒՐԴ 1. ՄԻ ՈՒՆԵՑԵՔ ՉԱՓԱԶԱՆՑՎԱԾ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ


Ամենից առաջ դուք պետք է իմանաք, որ այս բիզնեսը բավական դժվար է և մեծ եկամուտներ չի բերելու ձեզ: Արդյունավետ աշխատելու դեպքում դուք, իհարկե, կարող եք գումար վաստակել, բայց ոչ անհաշիվ: Եվ թերևս ոչ մի գործ չի բերում հսկայական եկամուտ, եթե այն կապված չէ թմրանյութերի, զենքերի և անօրինական գործունեության հետ, այնպես չէ՞:

ԽՈՐՀՈՒՐԴ 2. ՊԱՏՐԱՍՏ ԵՂԵՔ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ


Տուրիստական ընկերությունում դուք վաճառում եք ծառայություն և այդ ծառայության որակն ամբողջությամբ կախված է ձեզնից:
Տուրիզմի աշխարհում կան երկու տիպի խաղացողներ՝ տուրօպերատորներ, ովքեր ձևավորում են «ապրանքը» և տուրիստական ընկերություններ, որոնք իրացնում են այն: Բոլոր տուրիստական ընկերությունները ունեն նույն «ապրանքը», հետևաբար ձեր հաջողությունն ամբողջությամբ կախված է ձեր վաճառքների որակից:

ԽՈՐՀՈՒՐԴ 3. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՔ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ


Պարզեք հաշվապահական և օրենսդրական բոլոր նրբությունները՝ կախված ձեր տուրիստական ընկերության գործունեության տեսակից: Ուսումնասիրեք հարկային օրենսդրությունը, զրուցեք գործող հաշվապահների հետ, ուղղեք ձեր հարցերը մասնագետներին, մինչև ամեն ինչ պարզ լինի ձեզ համար:


ԽՈՐՀՈՒՐԴ 4. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՎԵՐԱԲԵՐՎԵՔ ԱՆՎԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ


Տուրիստական ընկերությունները Հայաստանում բավական շատ են, առաջարկները հնչում են միանման և, որ ամենավատն է, անգամ անուններն են միատեսակ: Եթե որոշել եք մուտք գործել հենց այս ոլորտ, ապա պետք է անպայման մտածեք, թե ինչպես եք տարբերվելու: Չէ՞ որ անել մի բան՝ պարզապես հերթականը լինելու համար, ձեր իրական նպատակը չի:
Ամենից առաջ փորձեք խուսափել հապավումային անվանումներից: Դա հերթականը դառնալու առաջին ծուղակն է: Եթե ձեր, ձեր երեխայի կամ ձեր մայրիկի անունը որևէ կապ չունի տուրիզմի հետ, լավ կանեք՝ խուսափեք նաև այդ տարբերակից: Ամենաճիշտ ճանապարհն այն է, երբ ձեր ընկերության անվանումն իսկապես իմաստ է ունենում և թեկուզ ասոցատիվ բացատրում է այն գործունեությունը, որով զբաղվում եք:
Ինչպիսի՞ հանգիստ եք պատրաստվում առաջարկել ձեր հաճախորդներին՝ ակտիվ, ծովափնյա, էքստրեմալ, կամ գուցե ավելի հստակ ուղղածություն եք ընտրել՝ բժշկական, ատամնաբուժական, գիտաճանաչողական, հեծանվային, լեռնային, մշակութային: Ձեր ընտրած ուղղվածությունը ամենալավ խորհրդատուն կլինի ձեզ համար:


Կարդացեք նաև․



Իսկ եթե ձեր տուրիստական ընկերությունը այդպիսի ուղղվածություն չի ունենալու, ապա փորձեք պատկերացնել այն զգացողությունները, որոնք կապված են ձեր առաջարկած հանգստի հետ՝ հաճույք, հանգիստ, ծով, արև և այլն: Դուրս գրեք ձեր միտքը եկած բոլոր բառերը և փորձեք թարգմանել դրանք ամենատարբեր լեզուներով:
Մի վախեցեք տառային փոփոխություններ անել, եթե կարծում եք, որ այդպես բառն ավելի բարեհունչ կդառնա: Փնտրեք ու կգտնեք իսկապես լավ անուն: Այս հարցում շտապել չարժե: Դա ձեր այցեքարտն է լինելու ձեր գործունեության ամբողջ ընթացքում: Մի մոռացեք այն մասին, որ անվանումը պետք է հեշտ հնչի նաև արտասահմանցիների համար:

ԽՈՐՀՈՒՐԴ 5. ԼՈԳՈՅԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ


ԽՈՐՀՈՒՐԴ 5. ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՏԱՐԱԾՔԻ ՈՒ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
ԽՈՐՀՈՒՐԴ 6. ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ԵՎ ԳՈՎԱԶԴ
Ի տարբերություն բիզնեսի շատ այլ տարբերակների՝ տուրիստական ընկերությունների համար ռադիո, TV և տպագիր գովազդները այնքան էլ արդյունավետ չեն: Բանն այն է, որ ձեր պոտենցիալ հաճախորդը ձեզ հասնելու համար պետք է հնարավորինս քիչ քայլեր հաղթահարի և չհասցնի մոռանալ, թե՛ ձեր ընկերության անվանումը, թե՛ ձեր առաջարկը: Այդ պատճառով ավելի արդյունավետ կլինեն գովազդի այն տարբերակները, որոնց հաջորդ իսկ քայլը հաճախորդին կբերի ձեզ մոտ: Դա կարող է լինել ձեր ընկերության գրասենյակից քիչ հեռու տեղադրված բաններային գովազդը, գովազդը թեմատիկ, թիրախային կայքերում, որոնց հղումները հաճախորդին կբերեն դեպի ձեր կայք և գովազդը սոցիալական ցանցերում:
Եվ ուրեմն, ստացվում է, եթե առաջին գովազդային տարբերակի մասին դուք պետք է հոգաք 5-րդ կետի կատարման ընթացքում, ապա մյուս երկուսի մասին կխոսենք այստեղ:
Ամենից առաջ պետք է ունենալ ճիշտ համակարգված առաջարկների բազա: Այնուհետև այդ առաջարկները պետք է գրագետ դիզայններով ներկայացնել թե՛ սոց.ցանցերում, թե՛ ձեր կայքում: Կայքը, ինչպես և լոգոն, կարող եք պատվիրել թե՛ դիզայներական ընկերություններին, թե՛ ֆրիլանսերներին և թե՛ պատրաստել ինքնուրույն:
Պետք է սովորել ճիշտ վարել ձեր էջերը սոց. ցանցերում, լինել ուշադիր ձեր հաճախորդների յուրաքանչյուր հարցի հանդեպ, արգելափակել ձեր էջին գրառումներ անելու հնարավորությունները, գրել գրագետ, հայատառ (անգլերենով (ոչ թե լատինատառ հայերենով) գրել միայն անհրաժեշտության դեպքում) և այլն, և այլն:
Սոց.ցանցերի էջերը և ձեր կայքը ձեզ հնարավորություն կտան որակապես տարբերվելու մրցակիցներից: Չէ՞ որ, երբ մենք փնտրում ենք տեղեկություններ մեր ճամփորդության վերաբերյալ, մենք դա սովորաբար անում ենք համակարգչի առջև նստած և ուզում ենք ստանալ ամբողջական անհրաժեշտ տեղեկատվությունը միանգամից: Արեք այդ գործը ձեր հաճախորդի փոխարեն և նա հավելյալ տեղեկությունների համար չի փնտրի այլ աղբյուրներ և այլ տուրիստական ընկերություններ:

ԽՈՐՀՈՒՐԴ 7. ՏՈՒՐՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում