[InterPress] Գոլանի բարձունքների մասին Թրամփի հռչակագիրն ուղերձ է Ադրբեջանին
2019-ի մարտի 21-ին Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը թվիթեց. «52 տարի անց ժամանակն է, որ ԱՄՆ ամբողջությամբ ճանաչի Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների վրա, որոնք ռազմավարական և անվտագության առումով կարևոր են Իսրայելի և տարածաշրջանային կայունության համար»:
Անկախ դիրքորոշումներից, փաստարկներից և հիմնավորումից, թե ինչու է նման որոշում կայացրել, Թրամփի քայլն աննախադեպ է միջազգային քաղաքականության մեջ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Թրամի հայտարարությունը դեռ ԱՄՆ-ի պաշտոնական քաղաքականությունը չի համարվում: Այնուամենայնիվ, քայլն արված է: Թրամփը չեղարկեց անթույլատրելիությունը, որ պետությունները կարող են ուժով տարածքներ ձեռք բերել: Պետք չէ մոռանալ, որ Ծոցի առաջին պատերազմում Իրաքը փորձեց ուժով գրավել Քուվեյթը:
Թրամփը նաև հաշվի չի առել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 497-րդ բանաձևը, որում նշված է. «…Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի վերահսկողությունն առ ոչինչ է առանց միջազգային իրավական աջակցության»: ՄԱԿ-ը մեկ այլ՝ 181-րդ բանաձևով ճանաչում է Պաղեստինի տարածքներում Իսրայելի անկախությունը: Միջազգային հարաբերություններում նման կեղծավոր քայլերը բացահայտելու փոխարեն ինչ նպատակով է Թրամփը աջակցում Իսրայելին իր միակողմանի հռչակագրով, ինչպես կընկալեն այն տարածքային վեճեր ունեցող այլ պետությունները: Ինչ կլինի Քաշմիրի, Լեռնային Ղարաբաղի հետ: Սա լավ նախադեպ չէ Ադրբեջանի շահերի համար:
Շարունակությունը՝ interpress.am–ում
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է չեխ գրող Յախիմ Տոպոլի «Սատանայի արհեստանոցը» գիրքը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Նուրան Դավիթ Քալիսի գրական դեբյուտը՝ «Լուսինը մեր արևն է» վեպը (թրեյլեր)
Ուշագրավ փաստեր «Անունները չփոխե՛լ» գրքի հեղինակ Մարիաննա Հակոբյանի մասին (տեսանյութ)
Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրել է Գանեսա Նագառաջանի «Վաղը՝ մեկ ուրիշ օր» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)