[InterPress] Թուրքիան քննադատում է Չինաստանին ույղուրների զանգվածային ձերբակալության համար

February 12, 2019

Այս քայլը եզակի օրինակ է, որ հիմնականում մուսուլմաններով բնակեցված մեծ երկիրը միանում է աճող միջազգային բողոքին, որը քննադատում է Չինաստանի արևմտյան հեռավոր Խինջիանգ նահանգում ավելի քան 1 մլն մուսուլմանների ձերբակալությունը:
Հայտարարությունը նշանակում է փոփոխություն Թուրքիայի նախագահ Էրդողանի իշխող կուսակցության համար, որը հիմնականում լռում էր Չինաստանում ույղուրների դեմ իրականացվող գործողությունների մասին, թեև միջազգային մեդիայում աղմուկը մեծանում էր և 2017թ-ից ավելացել էր Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները ճնշումը:
Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյը շաբաթ հրապարակաված հայտարարության մեջ նշում է, որ նման ճամբարների վերականգնումը և ույղուր թուրքերին ասիմիլացնելուն ուղղված գործողությունները մարդկության համար մեծ ամոթ են:



Կարդացեք նաև․



«Արդեն գաղտնիք չէ, որ ավելի քան 1 մլն ույզուր թուրքերի կամայական ձերբակալություններն ու կտտանքները ուղեղների լվացմանն ուղղված քաղաքական քայլ է», – ասում է Աքսոյը:
Նախարարության հայտարարության մեջ նաև նշված է, որ Թուրքիայում մեծ ցավով են իմացել հայտնի ույղուր պոետ Աբդուրեհիմ Հեյիթի մահվան մասին, որին ևս Չինաստանում ձերբակալել էին: Հայտարարության մեջ հավելում են, որ Հեյիթը և մյուսների համար, որոնք իրենց կյանքը կորցրել են թուրքական և մուսուլման ինքնությունը պաշտպանելով, հիշատակի արարողություններ կկազմակերպվեն:

Շարունակությունը՝  interpress.am–ում




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում