BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Հայաստանում հեռուստատեսությունը մնում է տեղեկությո

Հայաստանում հեռուստատեսությունը մնում է տեղեկությունների ստացման հիմնական աղբյուր

Ըստ Reuters ինստիտուտի 2018 թ. թվային հաշվետվության` տարիներ շարունակ տեղեկատվության հիմնական աղբյուր հանդիսացող հեռուստատեսությունը տարեցտարի զիջում է իր դիրքերը որպես վստահելի աղբյուր և համաշխարհային մակարդակով արդեն վաղուց հետ է մնում սոցիալական ցանցերից։ Միաժամանակ տեղի է ունենում վստահելի սոցիալական ցանցերի դիրքերի վերաբաշխում․ այսպես Ֆեյսբուքը, որը երկար ժամանակ համարվում էր առաջատար, իր տեղը զիջում է Ինստագրամին, WhatsApp-ին և Snapchat-ին։ Սրա վառ ապացույցն է համաշխարհային լրատվական հսկայի՝ BBC-ի վերաթիրախավորումը Ինստագրամով հաղորդակցության։


Ի՞նչ գիտենք ռադիոյի մասին




  • Ֆեյսբուքը կտուգանվի 3-5 միլիարդ դոլարով՝ օգտատերերի տվյալների արտահոսքի համար




  • Թվիթերը 13 տարեկան է։ Մենք սիրում ենք այն մեմերի և աբսուրդ կատակների համար






  • Հայաստանում անձնավորված տեղեկություններ ստանալու աղբյուրները («Ընկերներ, բարեկամներ, աշխատակիցներ, հարևաններ» և «Ընտանիքի անդամներ»), դեռևս լայն տարածում չունեն (համապատասխանաբար 35% և 29.4%), չնայած դրանց մասնաբաժինը 2-2.5 անգամ գերազանցում է ռադիոյին և լրագրերին։ Փաստորեն, վերջիններիս արդիականության նվազման համաշխարհային միտումը նկատելի է նաև Հայաստանում։


    Բրեվիսի հետազոտությունը պարզել է նաև բնակչության շրջանում տեղեկատվության աղբյուրների կարևորությունը։ Այս դեպքում նույնպես հեռուստատեսությունն առաջինն է․ բնակչության կեսից ավելին՝ 50,8%-ը, առաջնային կարևորություն է տալիս դրան։


    Իհարկե, նորություն չի լինի այն, որ կարևորությամբ երկրորդ աղբյուրը Ֆեյսբուքն է, որն առաջնային է հարցվածների 24.9%-ի համար։


    Մյուս բոլոր աղբյուրները զգալիորեն զիջում են հեռուստատեսությանն ու Ֆեյսբուքին։


    Պատկերն ավելի հետաքրքիր է դառնում, երբ այս վիճակագրությունը զուգակցվում է գովազդների արդյունավետության մասին վիճակագրության հետ։


    breavis.com




    Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում




     

    Տարածել