[InterPress] Ուկրաինան պռոնացիստական գործչի ծննդյան օրը հռչակում է ազգային տոն և արգելում է նրա դեմ քննադատությունը
Ուկրաինայի Ռադան պռոնացիստական հռչակավոր գործիչ Ստեփան Բանդերայի ծննդյան օրը պաշտոնապես հռչակել է ազգային տոն, ինչպես նաեւ արգելել է անտիսեմիտիստ հայտնի գործչին քննադատող գրականությունը։
Հունվարի 1-ը այսուհետ նշանավորում է Ստեփան Բանդերայի հիշատակի օրը։ Բանդերան ուկրաինացի ազգայնամոլ գործիչ էր, որը միավորվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում գերմանացի նացիստների հետ, քանի որ կարծում էր, թե այն իր երկրին կաջակցի Խորհրդային Միությունից անկախանալու հարցում: Այնուամենայնիվ, նա հետագայում թիրախ է դարձել եւ ձերբակալվել նացիստների կողմից:
Նա հետագայում թիրախ է դարձել եւ ձերբակալվել նացիստների կողմից:
Ուկրաինայի Լվով քաղաքը, որը ազգայնական քաղաք է, նույնպես այս ամիս հայտարարեց, որ հաջորդ տարին կհռչակի «Ստեփան Բանդերայի տարի»: Այս հայտարարությունը քննադատվեց Իսրայելի կողմից:
Ավելի վաղ` դեկտեմբերին, Ուկրաինայի հեռուստատեսության եւ ռադիոյի պետական կոմիտեն արգելել է շվեդ պատմաբան Անդերս Ռիդելի գիրքը, որը քննադատորեն է վերլուծել ուկրաինացի ազգայնամոլ գործիչ Սիմյոն Պետլյուրայի գործողությունները, ում զորքերը 20-րդ դարի սկզբին սպանել են մեծ թվով հրեաների: Պետլյուրան հետագայում սպանվել է 1929 թ. Փարիզում ռուսաստանցի հրեաների կողմից:
Պետլյուրան հետագայում սպանվել է 1929 թ. Փարիզում ռուսաստանցի հրեաների կողմից:
Դեկտեմբերի 17-ին Ուկրաինան դեմ քվեարկեց Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի բանաձեւին, որի նպատակն էր պայքարել «նացիզմի, նեոնացիզմի եւ այն գործողությունների աջակցման դեմ, որոնք նպաստում են ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության եւ անհանդուրժողականության ժամանակակից ձեւերի խթանմանը»։ ԱՄՆ-ը նույնպես դեմ է քվեարկել այդ նախաձեռնությանը, չնայած 129 երկրներ աջակցեցին այդ քայլը: