Ինչպե՞ս հարսանիք կազմակերպել, որը դուր կգա ոչ միայն հարսնացուին
Քննարկեք, եկեք կոմպրոմիսի
Պրոբլեմների մեծ մասը սկսվում է սխալ հաղորդակցման պատճառով: Նստեք ու ապագա ամուսիններով քննարկեք, թե ամեն մեկն ինչ է ուզում: Օրինակ, քանի՞ հյուր պետք է լինի, որտե՞ղ պետք է անել հարսանեկան արարողությունը, ի՞նչ հետաքրքիր ժամանց եք ուզում առաջարկել հյուրերին և, ի վերջո ի՞նչ ոճում պետք է լինի հարսանիքը:
Հարսանեկան միջոցառումներ կազմակերպող ընկերության ղեկավար Յուլիա Շակիրովան խորհուրդ է տալիս, որ զույգերը միասին քննարկեն, թե ամեն մեկն, ինչպես է պատկերացնում իդեալական հարսանիքը:Կազմեք հարցերի ցանկ, որոնք կօգնեն պատկերացնել, թե ինչպիսին պետք է լինի ձեր ամենաերջանիկ օրը:
Եթե որոշել եք միասին ապրել, ուրեմն պետք է արդեն նաև սովորեք կոմպրոմիսների գնալ, հասկանալ, թե երբ պետք է զիջեք, ինչն է կարևոր ձեր զուգընկերոջ համար: Հասկանալի է, որ պետք է զիջել հարսնացուին, եթե նա ասում է, որ միշտ երազել է վարդագույն հարսանիք ունենալ:
Կազմեք ցանկությունների տախտակ
Կարող եք դիմել ձևավորողի, ցույց տալ նրան նկարներ, թե ինչպես եք պատկերացնում ձեր հարսանիքը: Ընդամենը 15 րոպե տրամադրեք գուգլելուն ու կպատկերացնեք, թե հատկապես, ինչպիսի զարդարանք, ինչ ոճի հարսանիք եք պատկերացնում:
Ահա մի քանի օրինակ, թե ինչ ոճում կարող է լինել ձեր հարսանիքը.
Կարող եք հրաժարվել դասական հարսանեկան ծաղիկներից, ընտրել հետաքրքիր բույսեր, որոնք հանդիպում են միայն որևէ հատուկ վայրում, օրինակ՝ լեռնային: Բույսերը կարելի է համադրել երկրաչափական ինստալյացիաներով, որոնք վիզուալ կմեծացնեն տարածքը, հիանալի միջավայր կստեղծեն լուսանկարվելու համար:
Զույգերը, որոնք ուզում են իրենց հարսանիքն անել որևէ այլ երկրում, հաճախ ընտրում են Դուբայը: Տարին 12 ամիս ամառ, արև ու ծով՝ ահա հրաշալի հարսանիք կազմակերպելու մի քանի կարևոր բաղադրիչ:
Կարող եք ընտրել նաև մինիմալիստական հարսանիք: Միագույն երանգներով պարզ, բայց ոճային հարսանիք
gq
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Նոյել Ջենիս-Նորթոն. «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» (թրեյլեր)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Վտվտիկի օրագիրը․ Համբերության վերջին կաթիլը» գիրքը (թրեյլեր)