Ի՞նչ է պոպուլիզմը բառարաններում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պոպուլիզմի հանրագիտարանային բացատրությունները տարբեր են: Ամենաընդունվածը՝ քաղաքականություն՝ ուղղված համոզելու լայն զանգվածներին, որ բարդ հարցերն ունեն հեշտ լուծումներ:
Ըստ քաղաքագիտական տերմինների բացատրական բառարանների՝ Պոպուլիզմը որպես հասարակական շարժում ի հայտ է եկել 19-րդ դարի վերջին Միացյալ Նահանգերում ֆերմերների հիասթափության պատճառով: Պոպուլիզմի առանցքային տարբերանշանը քաղաքական ուղղվածության բացակայությունն է: Այն լինում է աջ, ձախ, կենտրոնամետ: Գլխավոր գաղափարը՝ ժողովրդի ուղիղ մասնակցությունն է կառավարմանը: Արտահայտվում է ընդգծված հռետոր-առաջնորդով, պետական ինստիտուտների հեղինակազրկմամբ:
newmag-ում կարդացեք նաև.
«Ինչ է պոպուլիզմը» Իտալիայում
«Ինչ է պոպուլիզմը» Ուկրաինայում
Տեղի ունեցավ newmag-ի հրատարակած «Ի՞նչ է պոպուլիզմը» գրքի շնորհանդեսը (տեսանյութ)
Փիլիսոփայական տերմինների բացատրական բառարաններում պոպուլիզմը հասարակական շարժում է, որը ձևավորվում է չկայացած կապիտալիստական հասարակություններում: Այն բաժանում է հասարակությանը մաքուր մեծամասնության և կոռումպացված էլիտայի: Որպես գաղափարախոսություն պոպուլիզմը արտահայտում է զարգացող հասարակությունների սոցիալհոգեբանական սպասումները: Խոսքը ոչ քաղաքային բնակչության, մանր բուրժուազիայի, մասսամբ լյումպենի մասին է, որոնք տառապում են այսպես կոչված ծայրչամասային կապիտալիզմի սոցիալական հակասություններից:
Ըստ Օքսֆորդի բառարանի, պոպուլիզմը քաղաքականություն է՝ ուղղված քաղաքացիներին, որոնք զգում են էլիտաների անտարբերությունն իրենց հանդեպ:
Բրիտանիկա հանրագիտարանը պոպուլիզմը բնութագրում է իբրև քաղաքական շարժում կամ ծրագիր, որի շահառուն անհատն է, և որն ուղղված է էլիտաների դեմ:
[embed]https://www.youtube.com/watch?v=D3snMBc-6TQ[/embed]