«Ինչ է պոպուլիզմը» Ուկրաինայում
Պոպուլիստները բարդ հարցերին հեշտ պատասխաններ են տալիս, անլուծելի թվացող խնդիրներին էլ` արագ լուծումներ խոստանում: Սա հաճախ սահմանափակվում է ելույթներով, որտեղ փաստերին փոխարինում են զգացմունքները, ողջախոհությանը՝ հաճելի հնչող հռետորի խոսքը:
ՈՒԿՐԱԻՆԱ.ՎԼԱԴԻՄԻՐ ԶԵԼԵՆՍԿԻ
Նախընտրական փուլում Զելենսկին օգտագործեց պոպուլիստների ամենաազդեցիկ մեթոդներից մի քանիսը:
-Հակառակ լինել իսթեբլիշմենթին: Դառնալ ժողովրդի ձայնը: Ընտրություններից առաջ Զելենսկին հայտարարեց` ես սովորական մարդ եմ, որը եկել է կոտրելու համակարգը:
-Խոստումներ ուղիղ ժողովրդավարության մասին: Պոպուլիստների այս հնարքը ժողովրդի ինքնիշխանության պատրանք է ստեղծում: Զելենսկին ֆեյսբուքյան ուղիղ եթերներում իր հետևորդներին հրավիրում էր միասին գրել նախընտրական ծրագիրը կամ էլ առաջադրել վարչապետի և նախարարների իրենց թեկնածուներին:
newmag-ում կարդացեք նաև.
Տեղի ունեցավ newmag-ի հրատարակած «Ի՞նչ է պոպուլիզմը» գրքի շնորհանդեսը (տեսանյութ)
«Ի՞նչ է պոպուլիզմը». Newmag-ը հրատարակել է քաղաքագիտական բեսթսելլեր
«Ինչ է պոպուլիզմը»․ քաղաքագիտական բեսթսելլերի հայերեն հրատարակության թիմը
-Մեղավորը կոռումպացված էլիտան է: Պոպուլիստ լիդերները երկիր բաժանում են երկու մասի՝ ժողովուրդ և կոռումպացված էլիտա: Երկրի բոլոր խնդիրների հիմնաքարը նախկին կոռումպացված իշխանությունն է:
-Որոշումներ՝ ժողովրդի անունից: Պոպուլիստները մշտապես ներկայացնում են ժողովրդին և որ ամենակարևորն է, հենց իրենք են որոշում թե ով է ժողովուրդը: Պոպուլիստներն իրենց նույնացնում են ժողովրդի հետ: Այսօր նախագահ Զելենսկին շաուրմա է ուտում քաղաքացիների հետ, վազում շատրվանների տակ ու սելֆիներ անում:
Զելենսկու հիմնական հակառակորդները` Տիմոշենկոն և Պորշենկոն ևս փորձեցին օգտագործել պոպուլիստական խաղաքարտեր: Պորոշենկոյի քարոզարշավը հիմնված էր ազգայնական կոչերի վրա, խոսում էր միայն ուկրաիներեն: Տիմոշենկոն էլ ավելի ցածր կոմունալ վճարների և ավելի բարձր աշխատավարձերի մասին խոստումներով էր աչքի ընկնում: Զելենսկին ավելի համոզիչ էր:
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև

Արքայադուստր Դիանայի ընկերուհուց մինչև հոգեթերապևտ. Ջուլյա Սամուելի մասնագիտական ճանապարհը (տեսանյութ)

Տեղի ունեցավ մաշկի խնամքի հայկական առաջին ուղեցույցի՝ «Դյութէ»#2-ի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Ինչպես Ռեյ Դալիոն դարձավ ամերիկացի հայտնի ֆինանսիստ, ներդրող, ձեռներեց (տեսանյութ)

Տեղի ունեցավ Հերմինե Ավագյանի «Հարժեշտի աչքերը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
