BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Ինչ է պոպուլիզմը»․ քաղաքագիտական բեսթսելլերի հայե

«Ինչ է պոպուլիզմը»․ քաղաքագիտական բեսթսելլերի հայերեն հրատարակության թիմը 

Քաղաքագետ Յան-Վերներ Մյուլլերի «Ի՞նչ է պոպուլիզմը» գրքի թարգմանիչը Հովհաննես Նիկողոսյանն է։ Սա հետաքրքիր, բայց միևնույն ժամանակ պարտավորեցնող աշխատանք էր թարգմանչի համար։ Քաղաքագիտական բեսթսելլերը օրինակների վրա բացատրում է պոպուլիզմի ազդեցությունը զարգացած երկրների քաղաքական համակարգերի ու հասարակությունների վրա։


«Այս գրքի թարգմանությանը որոշակի առումով վերաբերվել եմ որպես հանրային ծառայության, քանի որ հայ ընթերցողին են ներկայացվում վերջին մի քանի տարիներին զարգացած երկրներում պոպուլիստ առաջնորդների իշխանության արդյունքում առաջացած սոցիալական ու քաղաքական խնդիրները, որոնց մի մասը կարող է զուգահեռներ ունենալ հայկական իրականության հետ։ Այս հարցերի վերաբերյալ այլ երկրների օրինակների լույսի ներքո մտորելը, հուսով եմ, մեր հասարակությանը և քաղաքական դաշտի ներկայացուցիչներին կօգնի թարմացնել ու զարգացնել այս հարցերի շուրջ մեր հանրային դիսկուրսը», - ասում է Հովհաննես Նիկողոսյանը։ 



Newmag-ի հրատարակչական թիմը փորձել է խիստ գիտական ոճի շարադրանքը մոտեցնել պոպուլիզմի պահանջմունքներին․ հասկանալի և ավելի հետաքրքիր դարձնել՝ չփոխելով հեղինակի միտքը և նրա շարադրանքի տրամաբանությունը։ Գրքի հայերեն հրատարակության խմբագիրը Գնել Նալբանդյանն է։ Տեքստերը կառուցված են այնպես, որ դրանք հեշտ լինեն ընկալելը, մտապահելը և վերարտադրելը։  

«Գիտական բնույթի տեքստերը ունեն մեծ ընդհանրական թերություն․ դրանք ավելի շատ հակված են սխոլաստիկ կառույցների, դրանց հասցեատերը գիտական նեղ միջավայրն է: Բայց կարծում ենք, որ այս աշխատությունը հետաքրքիր և կարևոր կլինի ոչ միայն սոցիոլոգիայի, փիլիսոփայության, պատմագիտության կամ քաղաքագիտության ամբիոնների դասախոսների և ուսանողների համար, կուսակցականների և քաղաքական գործիչների համար, այլև բազմաթիվ մարդկանց, որոնք, չլինելով ոլորտային մասնագետներ, ուզում են հասկանալ քաղաքական զարգացումները, որոնցով հենց հիմա իրենք շրջապատված են, որոնցով տառապում է նրանց միտքը և ծանրաբեռնված է նրանց ուղեղը» , - ասում է Գնել Նալբանդյանը։  





«Ի՞նչ է պոպուլիզմը». Newmag-ը հրատարակել է քաղաքագիտական բեսթսելլեր




«Ի՞նչ պոպուլիզմը» գրքի վերնագիրը ոչ թե հռետորական, այլ գիտական հարց է, որն ունի պատասխան։ Սա է գիտականության արտահայտություններից մեկը։ Պատասխանները շարադրված են միանգամայն հասկանալի եզրահանգումների տեսքով։ Սա աշխատություն է, որի պարզ թարգմանությունը չէր բավարարի ոչ մասնագետ ընթերցողին, քանի որ հեղինակը կոնտեքստուալ հղումներ է անում պատմական ու քաղաքական դեմքերի ու դեպքերին, որոնք հավելյալ բացատրությունների կարիք ունեին։ Քաղաքական և քաղաքագիտական տերմիններ, դարձվածներ և մտքեր կան, որոնք հարկ եղած դեպքում ծանոթագրված են, որովհետև առանց հակիրճ բացատրությունների դժվար կլինի ընկալել դրանց կոնտեքստը։ Գրքի ծանոթագրությունները կազմել է լրագրող Դավիթ Սարգսյանը:  

«Հայերեն ծանոթագրությունները ընթերցողին տալիս են քաղաքագիտական մի քանի տասնյակ տերմինների բացատրություն, ծանոթացնում ժամանակակից քաղաքագիտական մտքի առանցքային գեներատորների՝ գիտնականների աշխատանքների հետ: Հայերեն ծանոթագրությունները հեշտացնում են գրքի ընթերցումը, բացատրում են տերմինների իմաստը, ներկայացնում աշխարհահռչակ քաղաքագետների և հայտնի պոպուլիստների գործունեությունը» , - ասում է Դավիթ Սարգսյանը։ 



Գիրքն անցել է նաև վերիֆիկացման միջով։ Քաղաքագիտական բեսթսելլերում եղած տեղեկությունները մի քանի անգամ ճշգրտել է լրագրող Զոհրաբ Հարոյանը։ Գիրքը մեկտեղում է պատմագիտական անգնահատելի նյութ՝ ընթերցողին տալով վերջին 100 տարում Եվրոպայում, ԱՄՆ-ում և Հարավային Ամերիկայում քաղաքական զարգացումների ընդգրկուն պատկերացում: Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում


 

Տարածել