Ի՞նչն է միավորում բոլոր հանճարներին

March 26, 2019

Ոչ ստանդարտ մտածողություն


Դիտարկենք Բենջամին Ֆրանկլինի օրինակը:  Դպրոցական կրթություն չստանալով և զբաղվելով ինքնակրթությամբ, նա դարձավ  մեծագույն  գյուտարար, դիվանագետ, գիտնական, գրող ու քաղաքական գործիչ:Նա ապացուցեց, որ կայծակն ունի էլեկտրական բնույթ և այն սանձելու մեթոդ ստեղծեց: Նա չափեց օվկիանոսային հոսանքների ջերմաստիճանը և առաջինը կազմեց Գոլֆստրիմի ճշգրիտ քարտեզը:  
Այս կերպ է դասավորվել նաև Ալբերտ Էյնշտեյնի ճակատագիրը: Նա ուշ է սկսել խոսել: Վատ է սովորել դպրոցում, որովհետև ընդդիմանում էր ժամանակի կրթական համակարգին: Նա թերահավատությամբ է ընդունել այն ամենը, ինչ նրան դասավանդել են. դասական կրթության հետևորդները սովորաբար հալած յուղի տեղ են դնում դպրոցի տված գիտելիքը:
Սթիվ Ջոբսը հավատում էր գեղեցկության դերին: Նա կարծում էր, որ պետք է միավորել արվեստը, ճշգրիտ ու հումանիտար գիտությունները: Թողնելով կրթությունը՝ Ջոբսը գնացել է նկարչության ու պարի, ավելի ուշ ուղևորվել է Հնդկաստան՝ հոգևոր լուսավորություն ստանալու:


Կարդացեք նաև



Հետաքրքրասիրություն


Առավել ակնառու հանճար էր Լեոնարդո դա Վինչիին: Նա մտածում էր որպես արվեստագետ և որպես գիտնական, ինչի շնորհիվ էլ արագ ընկալում էր տեսական հասկացությունները: Դա Վինչին իրեն բնութագրել է որպես  փորձառության և փորձի հետևորդի: Նրա կարևորագույն հատկանիշը հետաքրքրասիրությունն էր: Լեոնարդոյի նոթատետրի հազարավոր էջեր լցված են նրան հետաքրքրող հարցերով: Օրինակ, նրան հետաքրքրում էր, թե ինչպես է մարդու աչքն ընկալում լույսը, ինչպես այն օգտագործել նկարելիս, ինչն է գործի դնում աորտայի փականը, շրջանաձև տարածքում ինչպես կառուցել քառակուսի շինություն: Դա Վինչին ուսումնասիրեց խոշոր եղջերավոր անասուններին, կոկորդիլոսի ծնոտը, մարդու դեմքի մկաններն ու լուսնի լույսը: Լեոնարդո դա Վինչին ուզում էր իմանալ այն ամենը, ինչ հնարավոր է, և պատկերացում կազմել տիեզերքում եղած ամեն ինչի մասին: Եվ պարզել մարդու դերն այդ ամենում: Նրան հաճախ հետաքրքրում էին բաներ, որոնք սովորաբար գրավում են միայն մանուկներին (օրինակ՝ ինչու է երկինքը կապույտ):
Նա մաշկազերծում էր դիակի դեմքը, ուսումնասիրում մկանների կառուցվածքը, գանգը, ոսկորներն ու ատամները: Դա Վինչին հանճար էր, բայց ոչ միայն այն պատճառով, որ խելացի էր: Նա ունիվերսալ մտքի տեր մարդ էր, որի հետաքրքրասիրություն անսպառ էր ու անսահման:

Թարգմանիչ՝ Արփի Մուրադյան


lifehacker




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում