Ջորկաեֆների գերդաստանը. բարեգործներ, մարզիկներ և գործարարներ
Յուրիի հայրը ֆուտբոլիստ, նախկին մարզիչ Ժան Ջորկաեֆն է։ Խաղացել է Ֆրանսիայի հավաքականի կազմում, 2 անգամ ճանաչվել է Ֆրանսիայի լավագույն ֆուտբոլիստ, եղել է հավաքականի ավագը։
Մայրը՝ Մարի Օհանյանը, ծնունդով Բուրսայից է։ Ցեղասպանությունից փրկվելով, ընտանիքը հաստատվել է Լիոնում։ Զույգը հանդիպել է Լիոնում։
Ջորկաեֆններն ունեն 3 որդի՝ Դենին, Յուրան եւ Միշան։
Յուրիի ավագ եղբայրը՝ Դենին խաղացել է Ֆրանսիայի 3-րդ դիվիզիոնում, բայց պրոֆեսիոնալ կարիերա չի սկսել։ Յուրի Ջորկաեֆի գործակալն է։
Կրտսեր եղբայր Միշան նույնպես զբաղվել է ֆուտբոլով։ 90-ականներին կարիերան սկսել է Գրենոբլ թիմում, սակայն եվրոպական կարիերա չի սկսել։
Կարդացեք նաև.
- Դուք սա տեսե՞լ եք. Ջորկաեֆի 10 գեղեցիկ գոլերը, որոնք դարձան պատմություն
- Յուրի Ջորկաեֆի գրքի համահեղինակ Առնո Ռամսեի վիդեոուղերձը
- Ինչի՞ մասին է Յուրի Ջորկաեֆի «Ֆրանսիական ֆուտբոլի օձը» գիրքը
Ջորկաեֆի կինը՝ Սոֆին, իսպանուհի է։ Ունեն երկու որդի եւ մեկ դուստր՝ Սաշան, Օհանը եւ Անժելիկան։ Սոֆին ունի նորաձեւության օնլայն խանութ։
Յուրի Ջորկաեֆի որդին՝ Օհանը, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է։ Մեկ անգամ հրավիրվել է Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքական:
Ջորկաեֆների ընտանիքը ապրում է Նյու Յորքում։ Յուրի Ջորկաեֆն ունի հիմնադրամ, որը զբաղվում է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմամբ։
[embed]https://youtu.be/D77CLiyKuw8[/embed]
Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում
Կարդա նաև
Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խոհարարական սիրավեպ՝ «Մի գդալ սեր» (թրեյլեր)
Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակցությամբ Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)
Newmag-ն ու «Վերածնունդը» ներկայացրեցին Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» և «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գրքերը (տեսանյութ)