[InterPress] Հնդկաստան և Պակիստան. նո՞ր պատերազմ
Փետրվարի 14-ին ծագումով Քաշմիրից 20-ամյա մահապարտը պայթուցիկով բեռնված մեքենան վարել էր Հնդկաստանի բանակի շարասյան ուղղությամբ: Սա տեղի է ունեցել Ավանտիպորայում` Հնդկաստանի վերահսկած Քաշմիրի կենտրոնական Շրինագար քաղաքի հարավ-արևելքում: Սա վերջին տասնամյակներում ամենաարյունոտ հարձակում էր և Հնդկաստանի ու Պակիստանի միջև առաջացրել է դրամատիկ էսկալացիա: Հնդկաստանում համոզված են, որ Պակիստանն այս կերպ խախտեց երկարատև հրադադարը, քանի որ ուղղակի առնչություն ունի հարձակման հետ:
Պակիստանն այս կերպ խախտեց երկարատև հրադադարը, քանի որ ուղղակի առնչություն ունի հարձակման հետ:
Քաշմիրը վիճարկվող տարած է 1947-ին Հնդկաստանի բաժանումից սկսած և հիմա բաժանված է Հնդկաստանի ու Պակիստանի միջև, մի փոքր կտոր էլ վերահսկում է Չինաստանը: Միջուկային զենք ունեցող հարևանները բաժանված են, այսպես ասած, վերահսկվող գծով: Չկա հստակ սահման: Հնդկաստանի վերահսկած Քաշմիրի հատվածն աշխարհում ամենառազմականացված կետերից մեկն է, եթե ոչ ամենառազմականացվածը:
Հնդկաստանի վերահսկած Քաշմիրի հատվածն աշխարհում ամենառազմականացված կետերից մեկն է, եթե ոչ ամենառազմականացվածը:
Իրանի ԱԳ նախարար Վիջայ Գոկխալը ասել է, որ կանխարգելիչ հրթիռային հարվածը հասցվել է Jaish-e-Mohammad խմբավորման մարզումների ճամբարին: Բալակոթում գործող այս խմբավորումը ստանձնել է ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը: Գոկխալի խոսքով, ոչնչացվել են մեծ թվով ահաբեկիչներ, բայց Պակիստանը պնդում է, որ զոհեր և վնասներ չեն եղել և հրապարակել է դա ապացուցող լուսանկարներ:
Շարունակությունը՝ interpress.am–ում
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է չեխ գրող Յախիմ Տոպոլի «Սատանայի արհեստանոցը» գիրքը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Նուրան Դավիթ Քալիսի գրական դեբյուտը՝ «Լուսինը մեր արևն է» վեպը (թրեյլեր)
Ուշագրավ փաստեր «Անունները չփոխե՛լ» գրքի հեղինակ Մարիաննա Հակոբյանի մասին (տեսանյութ)
Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրել է Գանեսա Նագառաջանի «Վաղը՝ մեկ ուրիշ օր» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)