BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Լայֆհաք. ինչպե՞ս Յութուբի տեսանյութերը դիտել առանձ

Լայֆհաք. ինչպե՞ս Յութուբի տեսանյութերը դիտել առանձին պատուհանում

Առանձին պատուհանում տեսանյութ դիտելու համար պետք էր տեղադրել տարբեր հավելվածներ: Բարեբախտաբար, Chrome-ի նոր տարբերակներում ներառել են այդպիսի գործիք, որը միանում է բավականին անսովոր մեթոդով: 
Առաջին հերթին պարզեք, որ Ձեր բրաուզերը թարմացված է: Տեսանյութ նայելու ռեժիմը՝ «Նկար՝ նկարում» սկսել է  հայտնվել Chrome-ի  69-րդ տարբերակից: Սեղմեք  «Մենյու», ապա «Օգնություն», հետո «Google Chrome բրաուզերի մասին» և ծրագիրը կստուգի թարմացումները:
Հետո բացեք Յութուբի էջը: Այս ֆունկցիան աշխատում է նաև այլ կայքերում, բայց միայն HTML5-ի աջակցությամբ: Օրինակ, Dailymotion- ը:
Ինչպե՞ս 10 քայլով զարգացնել Տելեգրամի ալիքը


  • Մայիսյան ընտրություններին ընդառաջ ռուս հաքերների թիրախում եվրոպական կառավարություններն են




  • Ինչպե՞ս անջատել windows 10-ի անվտանգության ապահովման համակարգի անպետք ծանուցումները






  • Տեսանյութի վրա սեղմեք մկնիկի աջ ստեղնը և կբացվի YouTube-ի կարգավորումները: Իսկ հիմա ուշադրություն, ևս մեկ անգամ է պետք սեղմել մկնիկի ստեղնը, որպեսզի բացվի մեկ այլ մենյու: Այդտեղ Դուք կգտնեք «Նկար` նկարում» (Картинка в картинке) կատեգորիան: Ընտրեք այն և տեսանյութը կլինի պատուհանի ներքևի աջ կողմում:
    Այսպես կարող եք դիտել տեսանյութը, անգամ անցնել մեկ ուրիշ էջի: Գլխավորը, որ անգամ չեք փակի յութուբի պատուհանը: Նույնիսկ, կարող եք բացել բրաուզերի այլ պատուհան, միևնույն է յութուբով բացված տեսանյութը կմնա էկրանին:
    Դուք կարող եք փոխել պատուհանի չափսերը: Բացի այդ, փոքրիկ պատուհանը կարող է փոխանցվել էկրանի ցանկացած անկյուն: Եվ, երբ Դուք փակեք անկյունի բացված պատուհանը, տեսանյութը կշարունակվի արդեն սովորական պատուհանում:
    Միակ վատ կողմը, որ Ձեզ կարող է նյարդայնացնել, այն է, որ երբ այդ ռեժիմում է, Դուք չեք կարող փոխել տեսանյութը, այս ռեժիմում միայն կարող եք դադար տալ:  Սա նաև կօգնի Streamkeys–ի տարածմանը:

    lifehacker





    Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում





    Տարածել