ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Newmag-ը հրատարակել է «Ինչպես հասցնել բոլոր գործեր

Newmag-ը հրատարակել է «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գիրքը

newmagը-ը ներկայացնում է արդյունավետության տեսության առաջատար մտածող Դեյվիդ Ալենի «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գիրքը: Հեղինակը ողջունում է՝ ասելով. «Բարի գալուստ ռազմավարությունների ոսկեբեր հանք»:  Դեյվիդ Ալենը գործնական խորհուրդներով ու արժեքավոր տեղեկություններով ներկայացնում է՝ ինչպես ունենալ ավելի շատ էներգիա, ավելի հանգիստ լինել, կենտրոնացած ու քիչ ջանք գործադրելով՝ շատ բանի հասնել:
Այդ մեթոդի անունն է «Ինչպես հասցնել բոլոր գործերը»: Հեղինակը խոսում է կազմակերպված լինելու կարևորության մասին։ Գիրքը հրատարակվել է 30 երկրում, ապահովել վաճառքի միլիոնավոր օրինակներ:  Նյու Յորք Թայմսն այն անվանել է վերջին տասնյակների ամենաազդեցիկ բիզնես գրքերից մեկը:
Դեյվիդ Ալենը գիրքը բաժանել է երեք մասի: Առաջին մասում համառոտ նկարագրել է ընդհանուր համակարգը, բացատրել, թե ինչու է այն եզակի և արդիական: Երկրորդ մասում քայլ առ քայլ բացատրել, թե ինչպես է պետք կիրառել իր մեթոդները: Երրորդ մասն էլ ակնկալիքների մասին է:GTD մեթոդաբանությունը միայն գործերը կարգի բերելու մասին չէ։ Այն օգնում է ներգրավված լինել կյանքում ու աշխատանքում։ Հեղինակը խոստովանում է՝ գրքի վերնագիրը կարող է շփոթեցնել և տպավորություն ստեղծել, թե կողմնակից է ավելի շատ ու երկար աշխատելուն:
«Ինչպես հասցնել բոլոր գործերը» գիրքը թարգմանել է Լիանա Զաքարյանը: Թարգմանության խմբագիրը Տաթևիկ Նալբանդյանն է: Գիրքն անձնական արդյունավետությունը բարձրացնելու բացահայտումների մասին է: Սա նվազագույն ներդրումներով առավելագույն արդյունքի հասնելու ուղեցույց է մի աշխարհում, որտեղ աշխատանքի ծավալը մեծանում է, դառնում փոփոխվող ու անորոշ:
Դեյվիդ Ալենի գիրքը  աշխատանքային օրվա լարված վիճակները հաղթահարելու և հոգեկան հավասարակշռությունը պահպանելու մասին է:
 
[embed]https://www.youtube.com/watch?v=--vztfgkFG8[/embed]

Տարածել