[Անիծյալ երկուշաբթին] Մարկ Մենսոն. Մի՛ փորձիր փոխել քեզ

Մի՛ փորձիր փոխել քեզ՝ Մարկ Մենսոնն իր [Անիծյալ երկուշաբթին] շարքում հենց այս մասին է խոսել: Մենսոնը նաև իր՝ « Թքած ունենալու նուրբ արվեստը » և «Թքել ենք բոլորս» գրքերում է անդրադարձել թեմային: Ըստ նրա, փոխվելու անհրաժեշտություն չկա. միևնույն է կյանքը ստիպելու է, որ փոխվես:
Փոխվելու անհրաժեշտություն չկա. միևնույն է կյանքը ստիպելու է, որ փոխվես:
Մարկ Մենսոնն ասում է՝ մի՛ փորձիր փոխել քեզ, չի ստացվելու: Փոխարենը փոխիր արարքներիդ տրամաբանությունը: Նա պատմում է, թե ինչո՞ւ են մարդիկ ինքնամոռաց փորձում փոխել իրենց բնավորությունը և մոռանում, որ ինքնությունը փոխել հնարավոր չէ. «Եթե փորձեք վերանայել ձեր քայլերը, առանց անհանգստանալու, թե այդ ընթացքում ինչպես է փոխվելու ձեր բնավորությունը, իրական փոփոխությունը շատ ավելի հեշտ կտրվի »:
Մարդիկ ինքնամոռաց փորձում են փոխել իրենց բնավորությունը և մոռանում, որ ինքնությունը փոխել հնարավոր չէ։
Մենսոնը նկատում է՝ իրականում մենք միշտ փոխվում ենք ու միևնույն ժամանակ երբեք չենք փոխվում: Ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե ինչ ենք հասկանում փոփոխություն ասելով: Առաջին հայացքից փիլիսոփայական այս միտքը Մենսոնը բացատրում է պարզ օրինակով. «Եթե առավոտյան արթնանամ ու անեմ այն, ինչ երբեք չէի արել, կնշանակի, որ ես փոխվե՞լ եմ, թե՞ ես նույն մարդն եմ, որը պարզապես որոշել է նոր բան փորձել: Փոփոխությունը սահմանելու համար պետք է նախ հասկանալ դրան ձգտելու պատճառները»:
Փոփոխությունը սահմանելու համար պետք է նախ հասկանալ դրան ձգտելու պատճառները։
Մարկ Մենսոնը խորհուրդ է տալիս կյանքին նայել որպես որոշումների և արարքների երկար շղթա: Երբ ասում ենք, որ ուզում ենք փոխվել, նկատի ունենք, որ ավելի լավ որոշումներ ենք ուզում կայացնել ու ավելի ճիշտ քայլեր անել: Այդ ճանապարհին ձախողումն անխուսափելի է, բայց որոշիչ է համառությունը:

Մարկ Մենսոն
5800 ֏
Նկարագրություն
Կարդա նաև

Newmag-ը ներկայացնում է քաղաքագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի 5-րդ հատորը՝ «Վերջին աշունը» (թրեյլեր)

ULTRAVIOLET. S01E02 / «Իմ ընկեր պոետ Աշոտը» (տեսանյութ)

Հայտնի է Գոնկուրի հայաստանյան ընտրության հաղթողը (լուսանկարներ)

«Աշխարհն ու մենք» խորագրով շարունակվեց ու ամփոփվեց Newmag-ի ու «Գյուլբենկյան» հիմնարկության երկօրյա Ֆորումը (լուսանկարներ)
