JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

[Անիծյալ երկուշաբթին] 3 պատճառ, թե ինչու եք վատ որ

[Անիծյալ երկուշաբթին] 3 պատճառ, թե ինչու եք վատ որոշումներ կայացնում

newmag-y-n

Ցանկացած բան, որ ասում կամ անում եք՝ իր գինն ունի: Որոշումներ կայացնելու պահին պետք է մտովի հասկանալ՝ ինչ եք զոհաբերում և հանուն ինչի: 

Կայացրած որոշումների գինն ամենաթանկն է, քանի որ երբեմն մեզ համար բարդ է հավասարակշռել ցանկություններն ու պարտականությունները: 

Լավ որոշման արդյունքում քիչ ռիսկի դիմելով մեծ հնարավորություններ եք ձեռք բերում: Իսկ վատ որոշումների հետևանքով կարճատև հաճույքի համար մեծ բան եք զոհաբերում: Ամենապարզ օրինակը՝ կարևոր հանդիպման կամ քննության նախորդ գիշերը որոշում եք ընկերների հետ մի լավ խմել: 

Ահա 3 կետ, որոնք վատ որոշումների կատալիզատոր են դառնում: 

  • Զգացմունքների ազդեցությունը 

Զգացմունքները հաճախ արգելափակում են իրականության զգացումը և մի պահ հասկանում ենք, որ էմոցիաների ազդեցության տակ սարսափելի որոշում ենք կայացրել, որն այդ պահին թվում էր, թե ամենաարդյունավետ լուծումն է: 

Պետք է տարանջատել զգացմունքները քայլերից: Սա շատ բարդ, բայց պարտադիր պայման է: Դրա համար նախ պետք է զարգացնել ինքնագիտակցությունը: Ընդունել ու հասկանալ էմոցիաները ու խուսափել դրանց հետևանքով հապճեպ կայացրած որոշումներից: 

  • Ժամանակի զգացողություն չունենալը 

Մենք գերագնահատում ենք «այս պահի» արժեքը և թերագնահատում վաղվա օրը: Դրա պատճառով, օրինակ, չենք կարողանում գումար խնայել, հետաձգում ենք կարևոր որոշումները կամ անելիքները: Խուսափում ու հաջորդ օրվան ենք թողնում բարդ խոսակցությունները:

Մենք փոխարինում ենք երկարաժամկետ օգուտը կարճաժամկետ հաճույքի հետ: Դա մեր որոշումն է: Ու հետո բողոքում ենք, որ ոչինչ մեր պլանավորածի պես չի գնում և արդյունքները չեն գոհացնում:

  • Սոցիալական կարգավիճակի գայթակղությունը 

Մարդկանց սոցիալական կարգավիճակը շատ հեշտությամբ է ազդում մեր պատկերացումների և որոշումների վրա: Մենք ենթագիտակցորեն կայացնում ենք այնպիսի որոշումներ, որոնք ընդունելի կլինեն հասարակության համար, կամ էլ՝ գոնե քննադատության չեն արժանանա: 

Պետք է նախ ընդունել, որ հաճախ դիմացինի կարծիքն է ձևավորում մեր իրականությունը և հետո նոր պայքարել դրա դեմ: Թույլ չտաք, որ ինչ-որ պահի մարդկանց կարծիքը ձեր որոշումներում ավելի կարևոր դեր ունենա, քան ձեր սեփական ցանկությունները:

Տարածել

Թքել ենք բոլորս
Թքել ենք բոլորս

Մարկ Մենսոն

5800 ֏

Նկարագրություն

Իրեն բնորոշ ոճով՝ սրամտությամբ ու «սատանան գիտի՝ ո՛ր սև քարի տակից ծլած» հումորի շնորհիվ՝ Մարկ Մենսոնն օգնում է գտնել ճիշտ ուղին և դրդում ավելի անկեղծ լինել ինքներս մեզ հետ ու չկորցնել աշխարհի հետ կապը: Այս գիրքը նա գրել է 2 տարում, հետազոտություններ է արել ավելի քան 18 ամիս, 3 անգամ սկսել է նորից, 530 էջը դարձրել 250, փորձարկել գրքի 47 վերնագիր, տեքստը 6 անգամ վերախմբագրել 3 տարբեր խմբագիրների հետ: Մեր ժամանակների լավագույն գրողներից մեկը նոր գիրք է գրել, որը կդառնա ձեր առաջիկա տարիների ուղեցույցը: Այժմ պետք է ոչ միայն «Թքած ունենալ», այլև «Հույսը չկորցնել»: