Ինչպե՞ս հասնել առավելագույնին․ Մենսոնի 4 հենման կետերը

Կյանքում հենման կետեր գտնելը ավելի արդյունավետ է դարձնում աշխատանքը և բարձրացնում՝ կյանքի որակը: Այս բանաձևը գործում է առողջության, կրթության և անձնական հարաբերությունների համատեքստում: Ահա դրանցից մի քանիսը․
Ֆիզիկական առողջություն - Տանջող դիետաների և հոգնեցնող մարզումների փոխարեն կարելի է կյանքում չափավոր ակտիվություն ավելացնել, որը ամենաօգտակար հենման կետերից մեկն է: Անմտություն կլինի, եթե փորձեք միանգամից մարաթոն վազել։ Իրական փոփոխությունների կարելի է հասնել քայլ առ քայլ:
Սնունդ - Վստահեցնում եմ, եթե աղի կամ քաղցր անառողջ սնունդ փոխարինեք թարմ մրգերի և բանջարեղենի հետ, էներգիան կաճի 50 տոկոս աճ, կբարձրանա տրամադրությունը, կլավանա ուղեղի աշխատանքը, հանգիստ կքնեք և անուշադիր չեք լինի։
Կրթություն - Կրթությունը լավագույն ներդրումն է երիտասարդների կյանքում: Գումարը պետք է ծախսել նպատակային: Մեր ժամանակի լավագույն հենման կետն ուսումն է: Դրա արդյունքը երկարաժամկետ է՝ ամբողջ կյանքի համար:
Հարաբերություններ - Եթե խորը ուսումնասիրենք, մարդկային ցանկացած էմոցիա հարաբերությունների արդյունք է: Երջանկությունը հաճախ կախված է ձեր հարաբերությունների որակից: Սա վերաբերում է ընտանիքին, ընկերներին, գործընկերներին, սիրելիին և նաև սեփական «ես» -ին: Դուք ֆիզիկապես և հոգեպես ավելի առողջ կլինեք ու պակաս դեպրեսիվ, եթե հասկանալու ունակությունը դարձնեք ձեր հարաբերությունների հենման կետը:

Մարկ Մենսոն
5800 ֏
Նկարագրություն
Կարդա նաև

Newmag-ը ներկայացնում է քաղաքագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի 5-րդ հատորը՝ «Վերջին աշունը» (թրեյլեր)

ULTRAVIOLET. S01E02 / «Իմ ընկեր պոետ Աշոտը» (տեսանյութ)

Հայտնի է Գոնկուրի հայաստանյան ընտրության հաղթողը (լուսանկարներ)

«Աշխարհն ու մենք» խորագրով շարունակվեց ու ամփոփվեց Newmag-ի ու «Գյուլբենկյան» հիմնարկության երկօրյա Ֆորումը (լուսանկարներ)
