Մարկ Մենսոն․ ինչպե՞ս կայացնել ճիշտ որոշումներ

Կյանքի և մարդկանց մասին մեր կողմնակալ ընկալումները ակամա դառնում են սխալ որոշումների պատճառ: Այս պատկերը հնարավոր չէ փոխել կախարդական փայտիկի մեկ հարվածով, բայց կան որոշ քայլեր, որոնք վստահաբար կբարձրացնեն ճիշտ որոշումներ կայացնելու ձեր շանսերը:
- Գրի առեք մտքերը
Դուք գուցե մտածեք, որ սա ժամանակի կորուստ է, բայց կարևոր որոշումներ կայացնելուց առաջ փորձեք գրի առնել ձեր մտքերը: Դա կստիպի ձեզ ավելի օբյեկտիվ նայել իրավիճակին: Կարծես թղթին նույնիսկ ձեր մտքերը չեն գրված ու պարզապես փորձում եք լուծումներ գտնել: Կարևոր որոշումից առաջ թղթի մեջտեղում գիծ քաշեք և այն բաժանեք երկու մասի: Մի կողմում գրեք հնարավոր ռիսկերը, մյուս կողմում՝ հնարավոր օգուտները: Այս պարզ վարժությունը կարող է հստակեցնել ձեր առանց այն էլ խառնված միտքը:
- Շրջանցեք ձեր հուզական ապրումները
Մենք հաճախ սխալ որոշումներ ենք կայացնում, որովհետև այդ պահին դա մեզ պարզապես ավելի հարմար է թվում: Զգացմունքները մեզ սխալ ուղղությամբ են տանում: Իրականում, ամենալավ որոշումները հաճախ առաջացնում են վախի և անհարմարության զգացումներ: Երբեմն պետք է դեմ գնալ էմոցիոնալ ապրումներին և հավատալ փաստերին: Ոչ ոք չի ասել, որ ճիշտ որոշումները հեշտ և հաճելի ճանապարհ են խոստանում: Լավագույն արդյունքի համար պետք է դուրս գաք ձեր հարմարավետության գոտուց:
- Գտեք ձեր թույլ կողմերը
Բոլորս էլ ունենք միայն մեզ բնորոշ թույլ կետեր, որոնք ազդում են մեր որոշումների վրա: Մեզանից ոմանք ավելի զգացմունքային են քան մյուսները: Ոմանք էլ չափից շատ են անհանգստանում ապագայի մասին ու մոռանում են ապրել ներկայում: Կարևոր է գիտակցել, որ մեր թերությունները բնորոշում են մեզ ճիշտ այնքան, որքան մեր առավելությունները: Պետք է սթափ դատել, ընդունել թույլ կողմերը, փորձել դրանք կառավարելի դարձնել, կամ էլ համակերպվել դրանց գոյությանը: Այդ ամենը գիտակցելու և մտքում պահելու դեպքում որոշումներ կայացնելը ոչ միայն ավելի հեշտ, նաև ավելի արդյունավետ կդառնա:
- Անվճռականությունը վատագույն որոշումն է
Դուք կարող եք շատ վատ որոշումներ կայացնել, բայց ընդհանրապես որոշում չկայացնելը և պատասխանատվությունից խուսափելն ամենավատ որոշումն է, որ կարող եք ընդունել: Ցանկացած որոշում իր գինն ունի, բայց ամենաթանկը կարող եք վճարել որոշում չկայացնելու դեպքում: Մի վախեցեք ընտրություն կատարել, մի վախեցեք ռիսկի դիմել:

Մարկ Մենսոն
5800 ֏
Նկարագրություն
Կարդա նաև

Newmag-ը ներկայացնում է քաղաքագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի 5-րդ հատորը՝ «Վերջին աշունը» (թրեյլեր)

ULTRAVIOLET. S01E02 / «Իմ ընկեր պոետ Աշոտը» (տեսանյութ)

Հայտնի է Գոնկուրի հայաստանյան ընտրության հաղթողը (լուսանկարներ)

«Աշխարհն ու մենք» խորագրով շարունակվեց ու ամփոփվեց Newmag-ի ու «Գյուլբենկյան» հիմնարկության երկօրյա Ֆորումը (լուսանկարներ)
