ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գրքի շ

Տեղի ունեցավ «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գրքի շնորհանդեսը (տեսանյութ)

Newmag-ը առաջարկում է կարդալ «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գիրքն ու ամեն ինչ հասցնել: Այն դիմացել է ժամանակի փորձությանը, միջազգային ճանաչում է ձեռք բերել և դարձել է անձնական արդյունավետության աճի դասական օրինակ։ Գրքի թարգմանիչ Լիանա Զաքարյանը թարգմանելուն զուգահեռ կիրառել է Դեյվիդ Ալենի խորհուրդներն ու գրքի թարգմանությունն ավելի արագ է ստացվել:
[gallery ids="59388,59389,59390"]
Գիրքն անձնական արդյունավետությունը բարձրացնելու բացահայտումների մասին է: Սա նվազագույն ներդրումներով առավելագույն արդյունքի հասնելու ուղեցույց է մի աշխարհում, որտեղ աշխատանքի ծավալը մեծանում է, դառնում փոփոխվող ու անորոշ:
[gallery ids="59391,59392,59393"]
Դեյվիդ Ալենին համարում են արդյունավետության տեսության առաջատար: Նա իր անունով հիմնել է ընկերություն, որը շատ երկրներում ինքնազարգացման դասընթացեր է կազմակերպում: Դեյվիդ Ալենը  բացատրում է նպատակներ սահմանելու, հանգստանալու կարևորությունը և մատուցում պարզ ուղեցույցներ՝ գործերը կարգի բերելու համար:
[gallery ids="59400,59401,59402"]



Newmag-ը հրատարակել է «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գիրքը





Տարիներ առաջ Դեյվիդ Ալենի հետ հանդիպել է անձնական աճի մարզիչ Սերգեյ Ուսնունցը: Անձնական օրինակով ու գրքի խորհուրդները կիրառելով Սերգեյ Ուսնունցը հասցրել է կարգի բերել բոլոր գործերը, հմտանալ բիզնեսում ու հիմնել ընկերություն:
[gallery ids="59394,59395,59396"]
Գրքի հրատարակությանն աջակցել է Դիջիթեյնը: Ընկերության համար կարևոր է գրահրատարակչությանն աջակցելն ու մարդկանց խրախուսելը, որ գիրք կարդան: Ընկերության աշխատակիցների համար Դեյվիդ Ալենի աշխատությունը դարձել է սեղանի գիրք:
[gallery ids="59397,59398,59399"]
«Ինչպես հասցնել բոլոր գործերը» համաշխարհային բեսթսելլերը հիանալի նվեր է բոլոր բազմազբաղ մարդկանց, ովքեր անընդհատ բողոքում են, որ չեն հասցնում ավարտել բոլոր գործերը, ժամանակ չունեն ու մինչև կեսգիշեր աշխատում են:
[gallery ids="59404,59405,59406"]

[embed]https://www.youtube.com/watch?v=v868uO4fyd4[/embed]


Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում





 

Տարածել