[Մեկ ամիս newmag-ի հետ] Զանգակ գրատանը կանայք խոսել են 3 գրքերի շուրջ

[Մեկ ամիս newmag-ի հետ] Զանգակ գրատանը կանայք խոսել են 3 գրքերի շուրջ

«Զանգակ» գրատանը հայ կանայք քննարկել են հաջողության հասնելու, սիրելու ու սիրելի լինելու հարցերը: Բոլորին հավաքել է «Newmag» հրատարակչությունը:

Ո՞վ ինչ դժվարությունների է հանդիպել, ինչպե՞ս է հաղթահարել դրանք ու ի՞նչ է սովորել. Ռեյչլ Հոլիսի օրինակով, Գերի Չեփմենի խորհուրդներով. հայ կանայք «Զանգակ» գրատանը քննարկում են հաջողության հասնելու, սիրելու ու սիրելի լինելու հարցերը: Բոլորին մի տեղ հավաքել է «Նյումեգ» հրատարակչությունը: Առաջին մոտիվացիոն քննարկումը նվիրված  է Ռեյչլ Հոլիսին ու նրա  համարձակ լուսանկարին:

«Աղջիկ ջան, ուշքի արի» և «Աղջիկ ջան, մի՛ արդարացիր» գրքերի հեղինակ Ռեյչլ Հոլիսն իր տեսաուղերձներով դարձավ կանաց քննարկման մասնակիցը: Ռեյչլն ասում է՝ դեպի երազանքի իրականացում  տանող ճանապարհն է դառնում նպատակ: Ամերիկացի գրողի խորհուրդները Հայ կանանց համար  խորթ չեն հնչում:

Կանանց համար ու կանանց մասին քննարկմանը մասնակցեցին հայտնի դեմքեր: Հեռուստահաղորդավարներ, բիզնեսվումըններ և շոուբիզնեսի ներկայացուցիչներ: Կանայք քննարկման մի հատվածը նվիրեցին «Նյումեգ»-ի հրատարակած «Աղջիկ ջան, մի՛ արդարացիր» բեսթսելլերին:

Սիրելու և սիրելի լինելու բանաձևերը հայ կանանց համար տարբեր են: Գերի Չեփմենն իր «Սիրո 5 լեզուները» գրքում բերում է հարաբերություններն ամուր պահելու օրինակեր ու զույգերին առաջարկում միմյանց հետ խոսել սիրո 5 լեզուներով կամ գոնե դրանցից մի քանիսով:

Ամբողջ փետրվարին, «Զանգակ»-ում կանցկացվի մեկ ամիս Newmag-ի հետ միջոցառումը: Դրա շրջանակում կլինեն  մոտիվացնող գրքերի, սպորտային բլոկբաստերների, բացառիկ ինքնակենսագրականների քննարկումներ:

Գրել կարծիք