Վալերի Մանտոյի «Ակոս» վեպի թարգմանության մասին լուրը մեծ արձագանք է գտել հայկական մեդիայում
2020 թվականի սեպտեմբերի 15-ին Newmag հրատարակչատունը, Հրանտ Դինքի ծննդյան տարեդարձի օրը հայտնեց, որ 2021 թվականին հայերեն լույս կընծայի ֆրանսիացի գրող Վալերի Մանտոյի «Ակոս» գեղարվեստական վեպը։ Վեպի թարգմանությունն ու հրատարակումն իրականացվում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության և Ֆրանսիայի ինստիտուտի աջակցությամբ։
35-ամյա Վալերի Մանտոն հայտնի լրագրող է և սյունակագիր։ 2008-2013 թթ. աշխատել է Charlie Hebdo հայտնի ամսագրում։ 2017 թվականից ապրելով Ստամբուլում՝ արձակագիրը ձեռնամուխ է լինում Հրանտ Դինքի և նրա թողած ժառանգության հետքերըբացահայտելու գործին և 2018-ին հրատարակում է Le Sillon վեպը։ Ինքնակենսագրությունն ու կյանքի հուշերն ամփոփող վեպը 2018 թվականին ստացել ֆրանսիական բարձրագույն գրականմրցանակներից մեկը ՝ Renaudot-ը: Le Sillon-ը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «Ակոս»՝ ի պատիվ Հրանտ Դինքիամսագրի:
Այս լուրը մեծ ոգևորությամբ է ընդունվել Հայաստանում։ Ստորև բերված հղումներում հայկական մամուլի հրապարակումներն են այդ առիթով։
ԱՆԳԼԵՐԵՆ
Tert.am
Newmag to publish French writer Valerie Manteau's fiction novel about Hrant Dink
ՌՈՒՍԵՐԵՆ
Arminfo
ՀԱՅԵՐԵՆ
Blognews.am
Կհրատարակվի ֆրանսիացի գրող Վալերի Մանտոյի «Ակոս» վեպը Հրանտ Դինքի մասին
Tert.am
Top-news.am
Lraber Online