S01 E12. Արտաշես Առաջին. պետություն կառուցելու դասերը
11/04/2026
Շատերին թվում է, թե Արտաշեսը Առաջինը Հայոց պատմութայն շարքային հաջողակ արքաներից է, ով վերականգնել է Մեծ Հայաստանը, հիմնադրել է Արտաշատ մայրաքաղաքը և հողային ռեֆորմներ է իրականացրել: Բայց արդյո՞ք այսքանը բավարար է պատկերացում կազմելու մի հայ տիրակալի մասին, ով մտածել և իրագործել է պատմութայն մեջ երբևէ գոյություն ունեցած ամենամեծ, ամենահզոր ու ամենաազդեցիկ հայկական պետական նախագծի` Արտաշեսյան արքայատոհմի ղեկավարած տերության հիմնադրումը: Տերություն, որը հետո դառնալու էր կայսրություն:
Հայերի ու Հայաստանի պատմության Արտաշես արքայի դրվագն է մեզ հնարավորություն տալիս այսօր հասկանալու, թե ինչպե՞ս կարելի է օգտվել մեծ տերությունների հակասություններից՝ պահպանելով սեփական նպատակները։ Ե՞րբ է անհրաժեշտ պատերազմել, իսկ ե՞րբ բանակցել ու ե՞րբ սպասել։ Ի վերջո` ինչպե՞ս կարելի է ռազմական հաջողությունը վերածել կայուն պետական ձեռքբերման։ Այս հարցերի պատասխանների որոնումը Արտաշեսի ժամանակով չի ավարտվել: Այդ հարցերը արդիական են նաև ու հատկապես մեր օրերում: