S01 E10. Բեռլին–Բաղդադ․ հայոց մղձավանջի ռելսերը
11/04/2026
Առաջին աշխարհամարտից ավելի քան մեկ դար է անց Բեռլին–Բաղդադ երկաթուղու պատմությունը շարունակում է հետաքրքրել պատմաբաններին, դիվանագետներին և աշխարհաքաղաքական վերլուծաբաններին։ Պատճառը միայն այս մեգանախագծի պատմական նշանակությունը չէ։ Բաղդադյան երկաթուղու պատմությունը մեզ շարունակում է հիշեցնել, որ հաճախ աշխարհի ճակատագիրը որոշվում է ոչ միայն պատերազմական թատերաբեմերում, այլև տնտեսական նախագծերում, ենթակառուցվածքներում և հաղորդակցման ուղիներում։
Ըստ գերմանացի հայտնի պատմաբան և լրագրող Վոլֆգանգ Գուստի` «Գերմանիայի արտասահմանյան ամենամեծ ներդրումը Բաղդադի երկաթուղին էր, որը խոստանում էր դառնալ Եվրոպան Պարսից ծոցի հետ կապող և դրանով իսկ դեպի բրիտանական հզոր կայսրության մարգարիտը՝ Հնդկաստան տանող ամենաարագ ուղին։ Իսկ հայերի համար, հատկապես նրանց, որոնք ապրում էին Օսմանյան կայսրության արևմտյան տարածքներում, Բաղդադի երկաթուղին դարձավ դեպի մահ տանող ամենաարագ ուղին»:
«Մանդելայի էֆեկտի» այս թողարկումը փորձում է պարզաբանել, թե ինչպես և ինչու առաջացավ Բեռլին-Բաղդադ երկաթգծի նախագիծը, ովքեր էին դրանում շահագրգռված, ովքեր էին փորձում կասեցնել նախագիծը, ինչ ճակատագիր ունեցավ երկաթգծի կառուցումը և ի վերջո` ինչ կապ ունեին հայերն այս մեգանախագծի հետ: