10 ֆիլմ` հաջողության հասնելու և չհանձնվելու մասին
Бойцовский клуб / Fight Club
- Ժանրը՝ Թրիլլեր, դրամա, քրեական
- Երկիրը՝ ԱՄՆ, Գերմանիա, 1999
- Տևողությունը՝ 131 րոպե
- IMDb: 8,8.
Չակ Պալանիկը և Դեվիդ Ֆինչերը հզոր հարված են հասցրել հասարակական պահանջին։ Նրանք տաժանակիր աշխատանքով են զբաղված, որպեսզի գնեն այն, ինչ իրենց պետք չէ։ Այդպես էր տասը տարի առաջ, այդպես է մնացել նաև այսօր։ Առանց աշխատանքի և գումարի մնալու վախը պարալիզացնում է մարդկանց կամքը։ Որոշներն այնպես են կառչել միշտ կայուն մնալու ցանկությունից, որ կորցրել են իրենց դեմքը։
Качая железо / Pumping Iron
- Ժանրը՝ փաստագրական, սպորտային
- Երկիրը՝ ԱՄՆ, , 1976
- Տևողությունը՝ 85 րոպե
- IMDb: 7,5
Սա միայն բոդիբիլդինգի մասին չէ։ Ֆիլմում հոլիվուդի ապագա աստղ, Կալիֆորնիայի նահանգապետ Արնոլդ Շվարցնեգերն է, որը սովորեցնում է պայքարել։ Ֆիլմը պետք է հատկապես դիտեն սպորտով զբաղվողները։
Эдди «Орёл» / Eddie the Eagle
- Ժանրը՝ դրամա, կատակերգություն, կենսագրական
- Երկիրը՝ ԱՄՆ, Գերմանիա , 2016
- Տևողությունը՝ 106 րոպե
- IMDb: 7,4
Ֆիլմի հիմքում իրական պատմություն է։ Էդի Էդվարդսը անհաջողակ մարզիկ է «Արծիվ» մականունով։ Չնայած սահմանափակումներին, նա միշտ շատ է ցանկացել մասնակցել Օլիմպիադային։
Социальная сеть / The Social Network
- Ժանրը՝ դրամա, կենսագրական
- Երկիրը՝ ԱՄՆ, 2010
- Տևողությունը՝ 116 րոպե
- IMDb: 7,7
Մարկ Ցուկերբերգը պարզապես 21-րդ դարի հաջողակներից չէ։ Ֆիլմը ապացուցում է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների դարում ցանկացած աղքատ ուսանող կարող է գրանդիոզ հաջողությունների հասնել։
Всегда говори «Да» / Yes Man
- Ժանրը՝ կատակերգություն
- Երկիրը՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա 2008
- Տևողությունը՝ 104 րոպե
- IMDb: 6,8
Ֆիլմի հերոսն իր պատմությամբ ցույց է տալիս, թե ամեն օր ինչպիսի հնարավորություններ ենք բաց թողնում։ Առաջարկն ընդունելը նշանակում է պատասխանատվություն վերցնել։
Области тьмы / Limitless
- Ժանրը՝ ֆանտաստիկա, թրիլլեր, դետեկտիվ
- Երկիրը՝ ԱՄՆ, 2011
- Տևողությունը՝ 105 րոպե
- IMDb: 7,4
Միլիոնավոր մարդիկ երազում են հրաշք-դեղերի մասին, որոնք լուծում են խնդիրները։ Նիլ Բյորգերի ֆիլմը ցույց է տալիս, թե որքան վտանգավոր է գիտակցության փոփոխված վիճակը։
Волк с Уолл-стрит / The Wolf of Wall Street
- Ժանրը՝ դրամա, կատակերգություն, քրեական, կենսագրական
- Երկիրը՝ ԱՄՆ, 2013
- Տևողությունը՝ 180 րոպե
- IMDb: 8,2
Մարտին Սկորզեն պատմում է Նյու-Յորքի նախկին բրոկեր Ջորդան Բելֆորտի տաղանդի մասին։ Կարևոր չէ, թե որքան գումար ունեք, ինչ մասնագիտություն ունեք։ Ֆիլմը կոգևորի բոլորին։
Слова / The Words
- Ժանրը՝ դրամա, մելոդրամա, դետեկտիվ
- Երկիրը՝ ԱՄՆ, 2012
- Տևողությունը՝ 103 րոպե
- IMDb: 7,1
Օրիգինալ սցենարով ֆիլմ է․ պատմություն՝ պատմության մեջ։ Անհաջողակ գրողի քայլը ստիպում է մտածել հաջողության արժեքի մասին։
В погоне за счастьем / The Pursuit of Happyness
Ժանրը՝ դրամա, կենսագրական
Երկիրը՝ ԱՄՆ, 2006
Տևողությունը՝ 117 րոպե
IMDb: 8,0
Ֆիլմի հիմքում իրական պատմություն է։ Քրիս Գարդները աղքատ վաճառքի գործակալից դառնում է միլիոնատեր։ Ֆիլմը սովորեցնում է չհանձնվել, նունիսկ երբ շատ վատ իրավիճակում եք։
Умница Уилл Хантинг / Good Will Hunting
- Ժանրը՝ դրամա
- Երկիրը՝ ԱՄՆ, 1997
- Տևողությունը՝ 126 րոպե
- IMDb: 8,3
Երկու «Օսկարի» արժանացած ֆիլմ է։ Իրական ընկերության, սիրո, ինքնաորոնման և սեփական ուժերին հավատալու մասին է։
Կարդա նաև
«Գրական առաջնություն. լեգենդները վերադառնում են» խորագրով փառատոնի մասին Արմենիայի եթերում (տեսանյութ)
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)