10 պոպուլիստական միտք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին հաճախ մեղադրում են պոպուլիստական վարքագիծ ունենալու մեջ:
Ամերիկացիների աչքից չեն վրիպել նաև 2017-ի հունվարին երդմնակալության ժամանակ Թրամփի ելույթի պոպուլիստական կոչերն ու արտահայտությունները: 2020-ի նախագահական ընտրություններին ընդառաջ ամերիկյան լրատվամիջոցները Թրամփի հայտնի ելույթից առանձնացրել են 10 պոպուլիստ տող:
- Մենք` Ամերիկայի քաղաքացիներս, միասնական ջանքերով կառուցելու ենք մեր երկիրը և իրականացնելու ենք բոլոր անկատար խոստումները:
- Այս արարողությունը շատ կարևոր նշանակություն ունի, որովհետև այսօր մենք ոչ թե իշխանությունը մի կուսակցությունից մյուսին ենք փոխանցում, այլ հետ ենք վերադարձնում ժողովրդին:
- Էական չէ, թե որ կուսակցությունն է ղեկավարում կառավարությունը, կարևոր է, որ ժողովուրդը ղեկավարի կառավարությանը: Այս օրը կհիշվի որպես օր, երբ ժողովուրդը վերականգնեց իր իշխանությունը:
- Մեր երկրի մոռացված և անտեսված կանայք ու տղամարդիկ այլևս երբեք չեն անտեսվի: Այսուհետև ձեզ բոլորը կլսեն:
- Մենք կիսում ենք մեկ սիրտ, մեկ տուն և մեկ ճակատագիր: Սա հավատարմության երդում է բոլոր ամերիկացիներին:
- Այսուհետև մեր երկիրը կկառավարվի բոլորովին այլ, նոր տեսլականով: Այսուհետև Ամերիկան միշտ առաջին է լինելու:
- Առևտրի, փախստականների, հարկերի կամ արտաքին քաղաքականության հետ կապված բոլոր որոշումներն ընդունվելու են ամերիկացի ընտանիքների շահերին համախատասխան:
- Մենք կվերակառուցենք մեր երկիրը հենց մեր հայրենակիցների աշխատանքով:
- Դիմում եմ բոլոր ամերիկացիներին` հեռու և մոտ, մեծ և փոքր քաղաքներից` դուք այլևս երբեք անտեսված չեք լինի:
- Ձեր ձայնը, ձեր հույսերը և ձեր երազանքներն են սահմանում Ամերիկայի ճակատագիրը և ձեր քաջությունն ու սերը մեզ միշտ ուղեկցելու են այդ ճանապարհին:
Յան-Վերներ Մյուլլեր
2900 ֏
Նկարագրություն
Դոնալդ Թրամփ (ԱՄՆ), Մարիե Լը Պեն (Ֆրանսիա), Ալեքսիս Ցիպրաս (Հունաստան), Վիկտոր Օրբան (Հունգարիա), Բեպպե Գրիլլո (Իտալիա), Ռեջեփ Թայիբ Էրդողան (Թուրքիա). պոպուլիստ քաղաքական գործիչներն այսօր եկել են կամ գալիս են իշխանության։ Իսկ ի՞նչ է իրականում պոպուլիզմը, և ովքե՞ր են պոպուլիստները։ Պոպուլիզմը մարդկանց մոտեցնո՞ւմ է իշխանությանը, թե՞ իրականում վտանգում է ժողովրդավարությունը։ Ովքե՞ր են այն «քաղաքացիները» կամ «ժողովուրդը», որի անունից խոսում են պոպուլիստ քաղաքական գործիչները։ Այս հարցերը երբեք այսքան ակտուալ չեն եղել։ Ֆունդամենտալ այս աշխատությունում Յան-Վերներ Մյուլլերը պնդում է՝ պոպուլիզմի առանցքում բազմակարծությունը մերժելն է։ Պոպուլիստները միշտ պնդում են, թե իրենք և միայն իրենք են ներկայացնում ժողովրդին և նրա շահը։ Ըստ Մյուլլերի՝ իշխանությունը վերցնելու դեպքում պոպուլիստները կփորձեն ստեղծել ավտորիտար երկիր՝ բացառելով բոլոր նրանց, ովքեր «ժողովրդի» կողմից չեն։ Գիրքը նաև ներկայացնում է հստակ ռազմավարություն, թե ինչպես պետք է պայքարել պոպուլիստների դեմ և ինչ հակափաստարկներ օգտագործել, երբ նրանք խոսում են «ժողովրդի» կամ «լուռ մեծամասնության» անունից։ Վերլուծական, հասկանալի և պրովոկատիվ այս գիրքը ներկայացնում է պոպուլիզմի պատմական ակունքներն ու օրինակներ բերում Լատինական Ամերիկայից, Եվրոպայից և ԱՄՆ-ից: Գրքում տրվում են պոպուլիզմի հիմնական բնութագրիչները, բացատրվում է պոպուլիստների ընտրական հաջողությունների գաղտնիքը: