[1915.life] Թողարկվել է ցեղասպանության մասին պատմող 7 հուշամեդալ
50-ից ավելի վարպետներ 7 ամիս շարունակ աշխատել են 7 հուշամեդալներից կազմված հուշատուփը պատրաստելու համար:
«47 դիզայն» ընկերության տնօրեն Արսեն Մելիքյանի խոսքով` հուշամեդալները պատմում են Հայոց ցեղասպանության պատմությունը՝ բնաջնջումից մինչև վերապրում:
«Որոշեցինք այնպիսի բան ստեղծել, որ կարողանանք փոխանցել հետագա սերունդներին: Ստեղծել ենք հուշամեդալներ, որոնցից յուրաքանչյուրը պատմում է մի պատմություն: Հուշամեդալների վրա պատկերված է` «Կոմիտաս»-ը, «Սողոմոն Թեհլերյան»-ը, «Վարագավանք»-ը, «Գաղթ»-ը, «Պատմական Հայաստանի քարտեզ»-ը, «Հուշահամալիր»-ը, «Սրբադասվածներ»-ը», - ասում է Արսեն Մելիքսեթյանը:
Նախագիծը կոչվում է 1915.life: Այն իրականացվել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աջակցությամբ: Հեղինակները մանրակրկիտ մշակել են յուրաքանչյուր դետալ: Խորհրդանշական է նաև արտադրված հուշատուփերի քանակը` 1915:
Խորհրդանշական է նաև արտադրված հուշատուփերի քանակը` 1915:
Հուշատուփերի վաճառքը սկսվել է ապրիլի 27-ին: Դրանք կարելի է գնել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կամ պատվիրել առցանց` 1915.life կայքում: Վաճառքից ստացված հասույթի 10% կփոխանցվի թանգարան-ինստիտուտին, մի մասն էլ` բանակին:
Հուշամեդալներին կից հրատարակվել է նաև եռալեզու գիրք: Արսեն Մելիքսեթյանի խոսքով` իրենք գրքում հավաքել են այն ամենը, ինչը հանրությունը գիտի ու չգիտի:
Ցեղասպանության պատմությանը զուգահեռ` գրքում առաջին անգամ տպագրվել են բացառիկ լուսանկարներ, թերթերի հրապարակումներ: Գիրքը վաճառվում է հուշատուփին կից: Ցանկության դեպքում այն կարելի է գնել նաև առանձին` գրախանութներից:
[embed]https://youtu.be/_BoT13NEE8k[/embed]