Newmag-ն ու Yeraz Projects-ը «Երազ» մատենաշարով ներկայացնում են Ա․ Ֆ․ Սթեդմանի «Սկանդարը և ուրվական հեծյալը» գիրքը (թրեյլեր)
08/26/2026
Հարի Փոթերից հետո ամենահայտնի ֆենթզի հերոսներից մեկը վերադարձել է նոր արկածներով։ Լույս է տեսել բրիտանացի գրող Ա․ Ֆ․ Սթեդմանի «Սկանդարը և ուրվական հեծյալը» գիրքը՝ «Սկանդար» մատենաշարի երկրորդ մասը։
Սկանդար Սմիթի ամենամեծ երազանքն իրականացել է․ նա դարձել է միեղջյուրի հեծյալ։ Սակայն կախարդական աշխարհում հերոսներին հանգիստ կյանք չի սպասում։ Կղզին հայտնվում է կործանման եզրին, անմահ վայրի միեղջյուրները խորհրդավոր կերպով մահանում են, իսկ հնագույն մարգարեությունը նոր աղետ է գուժում։
Սկանդարը և նրա ընկերները ստիպված են բացահայտել վտանգավոր գաղտնիքներ, դիմակայել նախապաշարմունքներին և պայքարել ոչ միայն իրենց, այլև ամբողջ կախարդական աշխարհի ապագայի համար։ Ընթերցողներին սպասում են երկնքում ծավալվող էպիկական ճակատամարտեր, մահաբեր գաղտնիքներ և ընկերություն, որը կարող է դիմակայել նույնիսկ ամենածանր փորձություններին։
«Սկանդարը և ուրվական հեծյալը» գրական գործի հիմքում ինքնության, ընտանիքի, հավատարմության, ընկերության և իշխանության թեմաներն են։ Սկանդարը ստիպված է հասկանալ, թե ով է ինքը, ինչ գին ունեն իր ընտրությունները, և որքան հեռու կարող է գնալ՝ հանուն նրանց, ում սիրում է։
«Երազանքներն իրենց գինն ունեն»․ այս միտքն ուղեկցում է Սկանդարին նոր արկածի ընթացքում։ Միեղջյուրների աշխարհում ուժը միշտ չէ, որ բավարար է․ երբեմն ամենակարևոր զենքը հավատարմությունն ու ընկերությունն են։
Ա․ Ֆ․ Սթեդմանը՝ Անաբել Սթեդմանը, բրիտանացի գրող է։ Նա սովորել է Քեմբրիջի Սելվին քոլեջում, որտեղ ուսումնասիրել է լեզուներ և իրավունք, իսկ հետագայում ստացել Քեմբրիջի ստեղծագրության մագիստրոսի կոչում։ 2020 թվականին Սթեդմանը կնքել է «արյունարբու միեղջյուրների» մասին ֆենթզի շարքի երեք գրքի «յոթանիշ» պայմանագիր։ Նույն շաբաթ Sony Pictures-ը ձեռք է բերել շարքի կինոնկարի իրավունքները։
«Սկանդար» շարքի առաջին գիրքը՝ «Սկանդարը և միեղջյուրի գողը», լույս է տեսել 2022 թվականին և արագորեն գրավել է ընթերցողների ուշադրությունը։ 2-րդ գիրքը շարունակում է Սկանդարի մեծ արկածը՝ հասցնելով նրան նոր վտանգների, բացահայտումների և փորձությունների կենտրոն։
«Սկանդարը և ուրվական հեծյալը» նախատեսված է 12 տարեկանից բարձր ընթերցողների համար։ Թարգմանիչը Նարե Հարությունյանն է։ Գրքի գլխավոր գործընկերը Yeraz Projects-ն է։
A․ Ֆ․ Սթեդմանի նոր գործը կհետաքրքրի բոլոր նրանց, ովքեր սիրում են կախարդական աշխարհներ, արագընթաց արկածներ, առեղծվածներ և հերոսների, որոնք իրենց ուժը գտնում են ոչ միայն կախարդանքի, այլև ընկերության մեջ։
Գիրքը գրախանութներում կլինի սեպտեմբերին։
Անաբել Սթեդման
7800 ֏
Նկարագրություն
Սկանդար Սմիթը վերջապես դարձել է միեղջյուրի հեծյալ, բայց իսկական փորձություններն առջևում են։ Կղզին հայտնվում է կործանման եզրին, անմահ վայրի միեղջյուրները խորհրդավոր կերպով մահանում են, հնագույն մարգարեությունն աղետ է գուժում։ Սկանդարը և նրա ընկերները ստիպված են բացահայտել վտանգավոր գաղտնիքներ, դիմակայել նախապաշարմունքներին և պայքարել իրենց ու ամբողջ կախարդական աշխարհի ապագայի համար։ Պատրաստվե՛ք երկնքում ծավալվող էպիկական ճակատամարտերի, մահաբեր գաղտնիքների և այնպիսի ընկերության, որը կդիմանա ժամանակի փորձությանը։ Սկանդար Սմիթի արկածային պատմության երկրորդ գրքի սյուժեի առանցքում ինքնության, ընտանիքի, հավատարմության, ընկերության և իշխանության թեմաներն են։
Դա. Գիրքը նախատեսված է 12+ տարիքի ընթերցողի համար։
Կարդա նաև
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Աննա Ստարոբինեցի «Գազան դետեկտիվ» շարքի երկրորդ գիրքը (թրեյլեր)
Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են համաշխարհային բեսթսելլերի 4-րդ գիրքը՝ «Վտվտիկի օրագիրը. Օրեր շնիկի հետ» (թրեյլեր)
Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խոհարարական սիրավեպ՝ «Մի գդալ սեր» (թրեյլեր)
Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակցությամբ Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)