20 րոպե՝ ձեր նպատակներին հասնելու համար
Նպատակներին հասնելու ճանապարհը երբեﬓ կարող է չափազանց երկար, դժվար և նույնիսկ անհաղթահարելի թվալ: Բայց գոյություն ունի հատուկ ռազմավարություն, որին հետևելու դեպքում դուք աﬔն օր ավելի ու ավելի կմոտենաք ձեր նպատակներին: Դա Փոքրիկ քայլերի արվեստն է:
Աﬔնակարևորն այստեղ 20 րոպեի կանոնն է, այն է՝ նպատակներին հասնելու համար պետք չէ անﬕջապես կաշվից դուրս գալ և անել անհնարինը արագ արդյունքի համար. բավական է աﬔն օր ընդաﬔնը 20 րոպե հատկացնել յուրաքանչ յուր գործին:
20 րոպեն այնքան քիչ է, որ կարելի է դիմանալ, անգամ եթե բոլորովին չեք ցանկանում այդ գործով զբաղվել: Այս կանոնը ծուլության դեմ պայքարելու և մոտիվացիան բարձրացնելու հրաշալի ﬕջոց է: Եվ այսպես.
Օրվա 20 րոպեն հատկացրեք սպորտով զբաղվելուն և առողջության մասին մտահոգվելու առիթ չեք ունենա:
Հատկացրեք 20 րոպե տան մաքրությանը և կմոռանաք տան թափթփվածության մասին:
Հատկացրեք 20 րոպե մտավոր կենտրոնացմանը, և ստեղծագործական ճգնաժամը ձեզ չի սպառնա:
Հատկացրեք 20 րոպե ձեր կնոջը կամ ամուսնուն լսելուն, և չեք ունենա խնդիրներ հարաբերությունների ոլորտում:
Հատկացրեք 20 րոպե ինքներդ ձեզ լսելուն ու գրառուﬓեր անելուն և գաղափարների պակաս չեք ունենա:
Օրվա ընթացքaմ 20 րոպե հատկացրեք եկամտի աղբյուրներ ստեղծելուն և ստիպված չեք լինի անհանգստանալ ձեր ֆինանսական ապահովվածության մասին:
Հատկացրեք ընդաﬔնը 20 րոպե հանգստին և հոգնածություն չեք զգա:
20 րոպե ընթերցեք որևէ օգտակար գիրք և իսկապես մասնագետ կդառնաք ձեր գործում:
Արեք այս աﬔնը հենց այս պահից սկսած, ﬕ՛ հետաձգեք, ﬕ՛ թողեք վաղվան կամ հաջորդ երկուշաբթիին: Սկսեք հենց այս պահից և այս կանոնի օգնությամբ կհաղթահարեք ծուլությունը: Աﬔն օր հատկացնելով ընդաﬔնը 20 րոպե անգամ չսիրած գործին՝ դուք ﬕ քանի անգամ կբազմապատկեք հաջողության հասնելու ձեր շանսերը: Պետք է ﬕայն սկսել:
Աղբյուրն` այստեղ
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան