Ինչպե՞ս հաղթահարել սթրեսը․ Ռեյչլ Հոլիսը գիտի պատասխանը

Համոզված եմ՝ կյանքի տարբեր իրավիճակներում բոլորս էլ ենթարկվել ենք սթրեսի: Սթրեսը միանգամայն նորմալ ռեակցիա է այն ամենին, ինչ մենք ձախողում ենք, կամ չենք կարողանում հաղթահարել: Իսկ ինչպե՞ս ես քեզ դրսևորում սթրեսային իրավիճակում: Ահա այն, ինչը քեզ կօգնի հաղթահարել սթրեսը:
Նախ՝ շատ շարժվիր ու ակտիվ եղիր. ֆիզիկական վարժությունները միանգամից կբարձրացնեն տրամադրությունը: Շարժվեք օրական 30 րոպե: Եվ ամենևին էլ պարտադիր չէ, որ մարզվեք, եթե չեք սիրում կամ չեք կարողանում մարզվել, պարզապես զբոսնեք դրսում: Պարիր քո սիրած երաժշտության տակ, վերելակի փոխարեն բարձրացիր աստիճաններով, բակում գնդակ խաղա երեխայիդ հետ: Արա այն, ինչ հնարավոր է:
Շարժվելը թերապիա է:
Հաղորդակցվիր մարդկանց հետ: Շփումը սթրեսը հաղթահարելու բանալին է: Հաճախ իհարկե հաճելի է մեկուսանալ, բայց դա չի օգնի: Գրիր կամ զանգիր քրոջդ, եղբորդ, ընկերներիդ, հարազատներիդ: Պարզապես հաղորդակցվիր: Այդպես քեզ միայնակ չես գզա:
Փոխիր քո մտածելակերպը: Այդ փոփոխությունը սթրեսի հետ «լեզու գտնելու» հարցում շատ կարևոր դերակատարում ունի: Մտածիր այն մասին, ինչն իրականում կարողանում ես կառավարել: Սա կարող է տարօրինակ հնչել, բայց քեզ համար «անհանգստանալու ժամանակ» սահմանիր և ինքդ քեզ թույլ տուր սթրես ապրել միայն այդ կարճ ժամանակահատվածում, ոչ թե ամբողջ օրը:
Աշխարհը կարող է ժամանակ առ ժամանակ անտանելի դառնալ մեզ համար, ու դա նորմալ է, որովհետև մենք ՄԱՐԴ ենք: Սթրեսի ժամանակ մեզ իսկապես կարող է թվալ, որ այն հաղթահարելն ահնար է: Բայց այս փոքրիկ խորհուրդները ձեզ կտանեն ճիշտ ճանապարհով:

Ռեյչլ Հոլիս
5800 ֏
Նկարագրություն
Ռեյչլ Հոլիսը հաճախ է նկատել, որ կանայք չեն օգտագործում իրենց ամբողջ ներուժը։ Հոգու խորքում նրանք ձգտում են ավելիին, բայց վախենում են խայտառակվել, անկատար կամ ոչ կոմպետենտ երևալ։ Ավելին, կանանց ինքնագնահատականը շատ հաճախ ձևավորվում է ուրիշների բնորոշումներով։ Մինչդեռ Ռեյչլն ասում է՝ հարկավոր է ունենալ սեփական եսը, ձևավորել անձնական ցանկություններն ու ձգտումները։ Հեղինակը կոչ է անում ձերբազատվել բարդույթներից, սեփական ուժերի հանդեպ վստահություն ու հավատ ձեռք բերել։ Այս գրքում Ռեյչլը դիմում է իր ընթերցողին և ասում՝ պետք չէ արդարանալ, պետք է գործել նպատակասլաց ու առանց վարանելու։ Թե ինչպես, կիմանաք գիրքը կարդալով։
Կարդա նաև

Տեղի է ունեցել թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի մասնակցությամբ տեղի ունեցավ նոր գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Տեղի ունեցավ Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

«Ցեղասպանագիտության շաբաթը» բացվեց հատուկ հրատարակության՝ Վահագն Դադրյանի գրքի շնորհանդեսով (լուսանկարներ)
