FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

5 կարևոր բաղադրիչ ամեն օր սիրած գործով զբաղվելու հ

5 կարևոր բաղադրիչ ամեն օր սիրած գործով զբաղվելու համար

1. Նպատակներին վերաբերվեք` ինչպես բաղադրատոմսի: Քայլ քայլի հետևից:
Դուք կարող եք անել այն, ինչ, մեծ հաշվով, սիրում եք, բայց դա չի նշանակում, որ միշտ եք սիրելու: Նպատակները մասերի բաժանելն ու հստակ պատկեր ունենալն օգնում է պահպանել հանդարտությունը և կենտրոնանալ ընթացքի վրա: Վերջնական նպատակը պահեք մտքում, բայց փորձեք գնահատել պահը և դրան չվերաբերվել` որպես անցյալի: Ես հաճախ հիշեցնում եմ ինձ, որ անընդհատ սովորում եմ և քիչ-քիչ ավելի եմ մոտենում երազանքիս:
2. Ճանաչեք մարդկանց, ովքեր ձեզնից առաջ էլ եղել են:
Երբ փոխեցի գործս, սովորում էի մարդկանցից, ովքեր արդեն հաջողության էին հասել իմ նոր ձեռնարկած բիզնեսում: Ես ուզում էի իմանալ ամեն մանրուք, հաջողություններն ու սխալները, որոնք գործել էին նրանք: Ես երբեք չեմ ցանկացել կրկնել նրանց անցած ուղին, բայց հասկացա, թե ինչն է նրանց հասցրել այդ մակարդակի:
3. Միշտ առաջարկելու բան ունեցեք:
Ես ճամփորդել եմ և սովորել շեֆ-խոհարարներից ու տնային տնտեսուհիներից: Երբ նոր վայր էի այցելում, սիրում էի ստվերի նման հետևել խոհարարներին պրոֆեսիոնալ կամ տնային խոհանոցներում և սովորել նրանց բաղադրատոմսերն ու մասնագիտական նրբությունները: Սա ամենամեծ մարտահրավերներից մեկն էր ինձ համար թե' որպես կին, թե' որպես օտարերկրացի: Միշտ փոքրիկ խնդրանքից էի սկսում` արդյոք կարող եմ նրանց գոնե մեկ օր հետևել խոհանոցում: Որպես փոխանակություն` առաջարկում էի մի բան պատրաստել` գուցե բաղադրատոմսով, որի մասին նրանք չգիտեին: Վստահություն ստեղծելու համար ժամանակ է պետք, իսկ եթե առաջարկելու բան ունես, դա ավելի է տրամադրում մարդկանց:
4. Փնտրեք մարդկանց օգնությունն, ովքեր գործից ավելի լավ են գլուխ հանում:
Ձեր ունեցած ցանցն ու աղբյուրները մտածված օգտագործեք: Եթե չունեք հմտություններ, լավ է իմանաք մեկին, ով ունի:
5. Պատրաստվեք անհարմարությունների` ֆիզիկական և մտավոր:
Ամենամեծ դասերից մեկն ու փորձառությունը գալիս է այն ժամանակներից, երբ ես այդքան էլ տարված չէի իմ արածով: Երբ ես հանձն առա գրել իմ առաջին խոհարարական գիրքը, հղի էի և ամբողջ օրն աշխատում էի: Պետք էր գրել, եփել, համտեսել և լուսանկարել ամբողջ գիրքը: Այս գաղափարը սարսափեցնում էր ինձ: Օրեր էին լինում, երբ այնքան էի հոգնում, որ նույնիսկ բազմոցից բարձրանալն էր դժվար: Բայց գիրքը պատրաստ է և շուտով լույս կտեսնի:
 

Տարածել