Հենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներ
Գլխավոր Լուրեր

7 կարևոր ցուցակ, որ պետք է ունենա յուրաքանչյուրը

7 կարևոր ցուցակ, որ պետք է ունենա յուրաքանչյուրը

Ամենատարբեր իրավիճակներում ցուցակները հրաշալի միջոց են ժամանակի և առհասարակ կյանքի ճիշտ պլանավորման համար: Դրանց շնորհիվ մենք կարողանում ենք բաշխել նաև մեր ուժերը և գիտակցում ենք, որ վերջնական արդյունքին հասնելու համար մեզ պետք է հաղթահարել X թվով աստիճաններ: Դրանց շնորհիվ մենք տեսնում ենք մեր գրանցած առաջընթացը և հասկանում ենք, որ մեր ժամանակն ու ջանքերը իզուր չեն անցել:
Ահա այն 7 ցուցակները, որոնք պետք է ունենա իր նոթատետրում յուրաքանչյուրը, ով փորձում է ճիշտ ու արդյունավետ պլանավորել իր կյանքը:

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ


Ստեղծագործական պրոցեսը անկանխատեսելի բան է: Հետաքրքիր գաղափարները ձեզ կարող են այցելել այն ժամանակ, երբ դուք դրանց բոլորովին չեք սպասում, և ընդհակառակը, կորչեն ինչ­-որ տեղ, երբ դրանք խիստ անհրաժեշտ են: Արժեքավոր, յուրահատուկ գաղափարները գրի առնելով՝ դուք մեծապես կհեշտացնեք ձեր գործը այնպիսի պահերի, երբ այդ մտքերը օդ ու ջրի պես պետք լինեն ձեզ, իսկ ուղեղը ոչ մի բան չի կարողանում հուշել:

ԳՐՔԵՐԻ ՑՈՒՑԱԿ, ՈՐՈՆՔ ՊԵՏՔ Է ԿԱՐԴԱԼ


Եթե հերթական գիրքը ավարտելուց հետո դուք սկսում եք տանջվել՝ նոր գիրք փնտրելով, ապա այսպիսի ցուցակ ունենալը պարզապես անհրաժեշտ է ձեզ: Գրի առեք այս ցուցակում բոլոր այն գրքերը, որոնց մասին կարդացել եք ինչ­-որ տեղ, լսել եք ընկերներից կամ պարզապես տեսել եք գրախանութում: Այս ցուցակը կօգնի ձեզ հիշել ձեր ընթերցած գրքերի ողջ ցանկը և անհրաժեշտ դեպքում խորհուրդ տալ նաև ընկերներին: կօգնի ձեզ հիշել ձեր ընթերցած գրքերի ողջ ցանկը և անհրաժեշտ դեպքում խորհուրդ տալ նաև ընկերներին:

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՎԱՅՐԵՐԻ ՑՈՒՑԱԿ


Եթե որոշեք կազմել այս ցուցակը և հասկանաք, որ հետաքրքիր իրադարձությունները և հետաքրքիր վայրեր այցելությունները շատ քիչ են եղել ձեր կյանքում, ապա պետք է կտրուկ փոխել կենսակերպը: Ցուցակում գրի առեք բոլոր այն բաները, որոնք ուզում եք անել, և անցեք գործի: Հիշեք, որ հետաքրքիր կենսագրություն ունենալու համար ձեզ պետք են հետաքրքիր որոշումներ:

ԱՌՕՐՅԱ ԳՈՐԾԵՐԻ ՑՈՒՑԱԿ


Եթե անգամ այս ցուցակը ձեզ ձանձրալի է թվում, միևնույն է, փորձեք ունենալ այն: Այն ձեզ կօգնի գլուխ հանել ամենօրյա խառնաշփոթից ու գործերից, հասցնել ամեն ինչ և ոչ մի տեղ չշտապել: Բացի այդ ցուցակի ջնջված տողերը ձեզ մեծագույն հաճույք կպատճառեն դժվար ու հագեցած օրվա վերջում:

ՖԻԼՄԵՐԻ ՑՈՒՑԱԿ, ՈՐՈՆՔ ՊԵՏՔ Է ԴԻՏԵԼ


Ֆիլմ փնտրելը երբեմն ավելի շատ ժամանակ է տանում, քան այն դիտելը, այնպես որ, ճիշտ կլինի ունենալ ևս մեկ ցուցակ հատուկ այն ֆիլմերի համար, որոնք արժե դիտել: Այդպիսի ցանկից ընտրություն կատարելով՝ դուք այլևս ժամանակ չեք վատնի անիմաստ ֆիլմերի վրա, այլ կդիտեք իսկապես արժեքավոր ֆիլմեր: Հենց այդ նպատակով էլ մենք պարբերաբար ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր ու դիտարժան ֆիլմերի ցանկեր, որոնք կարող եք գտնել այստեղ :

ՑՈՒՑԱԿ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ


Ցանկություններիպակաս դուք նույնպես կարող եք ունենալ: Փորձեք հիշել, չէ՞ որ լինում են պահեր, երբ ուզում ես ինչ­որ բան, բայց չգիտես, թե ինչ է պակասում քեզ հենց այդ պահին: Սեփական ցանկություններն ու երազանքները պետք է սիրել ու պահպանել, գրի առնել առանձին ցուցակով, հետզհետե ավելացնել դրանց թիվը և անպայման իրագործել դրանք:

ՀԱԿԱՑՈՒՑԱԿ


Ցուցակները ոչ միայն այն գործողությունների համար են, որոնք պետք է անել, այլև նրանց համար, որոնք պետք չէ անել: Դրանց թվում կարող են լինել ծխելը, չափազանց երկար հեռուստացույց դիտելը և այլն: Եվ եթե օրվա ընթացքում այս ցուցակից ոչ մի կետ չեք կատարել, ապա նշանակում է՝ ամեն ինչ լավ է:
Իսկ ի՞նչ ցուցակներ ունեք դուք:
Աղբյուրն` այստեղ

Տարածել