8 տարբերակ, որոնք կոգևորեն ու կօգնեն առաջ շարժվել
1. Ցավը շարժիչ ուժ է: Երբեմն կյանքը փակում է բոլոր դռները, որովհետև առաջ շարժվելու ժամանակն է: Մենք հաճախ տեղից չենք շարժվում, քանի դեռ հանգամանքները չեն ստիպում: Երբ դժվար ժամանակներ են սկսվում, շարժվեք այն կետից, որտեղ ցավն է: Չմոռանաք, թե ինչ դաս քաղեցիք: Ամեն մեծ հաջողություն պահանջում է արժանի ու համառ պայքար: Համբերատար ու վստահ եղեք, և ամեն ինչ կհարթվի` գուցե ոչ այս վայրկյանին, բայց մոտ ապագայում:
2. Կյանքում ամեն ինչ ժամանակավոր է: Դուք գիտեք, որ անձրևը միշտ էլ դադարում է:Երբ ձեզ ցավ են պատճառում, որոշ ժամանակ հետո «ապաքինվելու» եք: Եթե ամեն ինչ լավ է հիմա, վայելեք այն այս պահին, որովհետև այս պահը հավերժ չի ձգվի: Իսկ եթե ամեն ինչ վատ է, մի հուսահատվեք, քանի որ դա ևս հավերժ չէ: Անհանգստությունը պիտի առիթ չդառնա չժպտալու: Կյանքի ամեն պահը նոր սկիզբ ու նոր ավարտ է: Ամեն վայրկյան դուք 2-րդ հնարավորություն ենք ստանում: Ուղղակի օգտագործեք այն:
3. Անհանգստությունն ու բողոքը ոչինչ չեն փոխի: Ավելի լավ է փորձել անել ավելին և հաղթահարել անհաջողությունները, քան ոչինչ չանելով սպասել հաջողության: Ամեն ինչ չի ավարտվում մեկ պարտությամբ, ամեն ինչ ավարտվում է, եթե իրականում Դուք միայն դժգոհում եք: Շարունակեք փորձել: Անկախ նրանից, թե ինչ կունենաք արդյունքում, հիշեք, որ իրական երջանկությունը գալիս է այն ժամանակ, երբ դադարում եք բողոքել ձեր խնդիրներից և սկսում եք շնորհակալ լինել ամենի համար, ինչ ստացել եք առանց խնդրելու:
4. Սպիերը Ձեր ուժի գրավականն են: Երբեք մի ամաչեք կյանքի թողած սպիերից: Թույլ մի տվեք, որ դրանք ստիպեն Ձեզ ապրել վախի մթնոլորտում, սպին դիտարկեք որպես ուժի նշան: Աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց կյանքը լի է սպիերով: Դարձրեք այն կարգախոս. «Այո, ես դա արեցի: Հիմա ես ավելի ուժեղ եմ»:
5. Ամեն փոքր պայքար մի քայլ առաջ է: Համբերությունը սպասում չէ, այն լավ տրամադրության պահպանման գրավականն է` երազանքին հասնելու համառ աշխատանք: Նպատակին հասնելը շատ զոհողություններ կպահանջի: Այն կարող է բերել մենակության: Ամեն դեպքում մենակության զգացումը անհնարին շատ բաներ դարձնում է հնարավոր: Դուք ստանում եք պահանջված տարածությունը: Մնացածը Ձեր դիմադրողականության հարցն է: Եթե ձգտումը մեծ է, կհասնեք դրան` չնայած անհաջողություներին և տարաձայնություններին: Ամեն քայլին Դուք Ձեզ ավելի լավ կզգաք, քան պատկերացնում եք: Կհասկանաք, որ պայքարը խոչընդոտը չէ, այլ հենց ճանապարհն է:
6. Մյուսների բացասական արձագանքը Ձեր խնդիրը չէ: Ժպտացեք, երբ ուրիշները փորձում են Ձեզ հաղթել: Դա սեփական էնտուզիազմը պահպանելու ամենահեշտ ճանապարհն է: Երբ մարդիկ Ձեր մասին վատն ասեն, շարունակեք մնալ այնպիսին, ինչպիսին կաք: Ոչ մեկի խոսքի ազդեցությամբ մի փորձեք փոխվել: Դուք չեք կարող ամեն ինչ սրտին այդքան մոտ ընդունել, անգամ եթե դա անձանական բնույթի քննադատություն է: Մի կարծեք, թե մարդիկ դա հանուն Ձեզ են անում: Մարդիկ միշտ ու ամեն ինչ հանուն իրենց են անում: Եվ ամենից առաջ` երբեք մի փոխվեք, որպեսզի տպավորություն գործեք այն մարդկանց վրա, որվքեր կարծում են, թե Դուք այնքան էլ լավը չեք: Փոխեք ինքներդ Ձեզ, եթե այդ փոփոխությունը քայլ առաջ է և տանում է ավելի պայծառ ապագայի: Եթե հավատում եք ինչ-որ բանի, մի վախեցեք պայքարել: Մեծ ուժն օգնում է հաղթահարել անհաղթահարելին:
7. Հայտնի բան է` լինելու բանը կլինի: Դուք նոր ուժով եք լցվում, երբ հրաժարվում եք բողոքից ու նվնվոցից և սկսում եք ժպտալ ու գնահատել կյանքը: Ամեն պայքարի մեջ բարիք կա, եթե բաեք Ձեր սիրտն ու միտքը, կտեսնեք: Սիրեք կյանքը, վստահեք Ձեր ներքին ձայնին, կորցրեք և նորից գտեք երջանկությունը, սովորեք սեփական սխալների վրա: Սա երկար ճանապարհ է: Դադարեք անհանգստանալ, հարցեր տալ ու կասկածել: Ծիծաղեք, վայելեք Ձեր կյանքի ամեն պահը: Դուք չեք կարող իմանալ, երբ դա տեղի կունենա, բայց վերջնական արդյունքում կհայտվեք այնտեղ, որտեղ պետք է հայտվեիք:
8. Ուղղակի շարունակեք առաջ շարժվել: Մի վախեցեք հիասթափությունից, մի վախեցեք կրկին սիրել: Հիշեք, որ համարձակությունը սքանչելի է: Գտեք Ձեր սրտում այն, ինչը կստիպի մյուսներին ժպտալ: Հիշեք, որ Ձեզ շատ մարդ պետք չէ, մի ձգտեք շատ «ընկերներ» ունենալ: Ուժեղ եղեք դժվար պահերին: Հիշեք, որ տիեզերքը իրականացնում է ամեն ճիշտ երազանք: Ընդունեք Ձեր սխալը և դրանից դասեր քաղեք: Միշտ հետ նայեք, տեսեք, թե ինչերի եք հասել և հպարտացեք Ձեզնով: Ոչ մեկի համար մի փոխվեք, եթե Դուք դա չեք ուզում: Ավելի շատ գործեք, ավելի հեշտ ապրեք և երբեք մի դադարեք առաջ շարժվել:
Լուսանկարը` Բազե Ավետիսի