BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Newmag-ը ներկայացնում է ազնավուրյան շարքի վերջին՝

Newmag-ը ներկայացնում է ազնավուրյան շարքի վերջին՝ 10-րդ գիրքը.Պոեզիա, մաս 4-րդ (թրեյլեր)

newmag-y-n

10-րդ գիրքը կոչվում է «Ես չեմ հեռանում...»։ Պոեզիայի 4-րդ մասով Newmag-ը եզրափակում է Ազնավուրի գրական ժառանգության հայերեն թարգմանության հրատարակումը։ Այս գիրքը նրա կյանքի վերջին 28 տարում ստեղծված երգերն են՝ ավելի հասուն ու կատարելագործված ձեռագրով:

Վերջին հինգ տարում Newmag-ը թարգմանեց ու հրատարակեց լեգենդար Շառլ Ազնավուրի բոլոր գրքերը` ինքնակենսագրականներից մինչև նովելների ժողովածու: Մնացել էր միայն պոեզիայի գիրքը, որտեղ շանսոնյեն իր ձեռքով ընտրել ու զետեղել էր 500 երգ` ստեղծագործական առաջին լուրջ քայլերի մասին, ինչպես նաև կյանքի մայրամուտին գրված երգեր։ Հրատարակչության թարգմանական հսկայական աշխատանքի շնորհիվ Հայաստանում Ազնավուրին ճանաչեցին խորությամբ` ամբողջ գնունապնակով:

«Նոր երկիր»,  «Սեր և պատերազմ», «Քեզ համար, Հայաստան» և «Ես չեմ հեռանում…»` սրանք ազնավուրյան պոեզիայի հատորների վերնագրերն են, որոնք հրատարակչությունը խնամքով ընտրել է` հավատարիմ մնալով աշխարհահռչակ արտիստի ձեռագրին ու ոգուն. հայկական գրականության մեջ մի նոր ճյուղ բացել ազնավուրյան անունով:  

Ընթերցողը կծանոթանա Ազնավուր-Կառվարենց, Ազնավուր-Լեգրան, Ազնավուր-Տրենե համատեղ ստեղծագործություններին և կբացահայտի քույր ու եղբայր Ազնավուրների գրած «Քնքույշ Հայաստան» երգը։ Կարող եք հայերեն ընթերցել նաև Ազնավուրի «Երբ սիրում ես ինձ» գործը, որը շանսոնյեի առաջին ու միակ մյուզիքլի 30 արիաներից մեկն է։ Լոտրեկ մյուզիքլից ավելի հայտնի դարձան «Երբ սիրում ես ինձ» և «Վախենում եմ» երգերը, որոնք երաժշտական կատակերգությունից առանձին թևեր առան ու տեղ գտան Ազնավուրի երկրպագուների փլեյլիստում. Ազնավուրը դրանք ձայնագրել էր նաև իր կատարմամբ:  Այս հատորում կգտնեք քույր ու եղբայր Ազնավուրների գրած «Քնքուշ Հայաստան» երգը, որն այսօրվա Հայաստանի մասին է։

Ինչպես «Ես չեմ հեռանում...» գրքի, այնպես էլ ազնավուրյան շարքի գլխավոր գործընկերն Ամունդի Ակբա Ասեթ մենեջմենթն է, որը վերջին 5 տարիներին Newmag-ի կողքին է եղել ազնավուրյան հատուկ նախագիծը կյանքի կոչելու համար։ Պոեզիայի 4-րդ մասին հեռուստաշնորհանդեսը տեղի կունենա հունվարի 26-ին, Արմենիայի «Բարի լույս» ծրագրի շրջանակում։

 

Տարածել