Պոպուլիստ Բոլսոնարուն․ ինչո՞վ է աչքի ընկնում Բրազիլիայի ղեկավարը
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հաճախ աչքի է ընկնում իր սուր, կոշտ և երբեմն էլ վիրավորական ելույթներով: Բրազիլացի պոպուլիստ ղեկավարը թիրախավորում է փախստականներին, փոքրամասնություններին և էլիտային: Նա երբեմն կտրուկ է արտահայտվում նաև մարդու իրավունքների և ժողովրդավարության մասին, այդ ամենը քողարկելով սև ուժերից երկիրը փրկելու գաղափարախոսության տակ:
- Մարդու իրավունքների մասին - «Ես կողմ եմ խոշտանգումներին: Ժողովուրդը նույնպես կողմ է: Բրազիլիայի բանտերը հիանալի վայրեր են, որտեղ մարդիկ պատասխան են տալիս իրենց մեղքերի համար»:
- Ռասսաների մասին - «Մենք ոչ մի պատմական պարտք չունենք սևամորթներին: Կոնկրետ ես սևամորթ ստրուկ երբեք չեմ ունեցել: Նույնիսկ վերամշակումը նրանց չի փրկի»:
- Փախստականների մասին - «Երկիր մոլորակի վրա հավաքված փրփուրն ու աղբը հայտնվել է Բրազիլիայում, կարծես մեր խնդիրները քիչ էին»:
- Ընտրությունների մասին - «Ընտրությունները ոչինչ չեն փոխի այս երկրում: Միակ փոփոխությունը կլինի այն ժամանակ, երբ մենք քաղաքացիական պատերազմ սկսենք: Այդ ընթացքում մոտ 30 հազար անմեղ մարդիկ կզոհվեն, բայց դա նորմալ է: Բոլոր պատերազմներում էլ մարդիկ են մահանում»:
- Ժողովրդավարության մասին - «Այս երկրի վիճակը շատ ավելի լավ կլիներ այսօր, եթե բռնապետության տարիներին ավելի շատ մարդկանց սպանեին»:
Յան-Վերներ Մյուլլեր
5800 ֏
Նկարագրություն
Դոնալդ Թրամփ (ԱՄՆ), Մարիե Լը Պեն (Ֆրանսիա), Ալեքսիս Ցիպրաս (Հունաստան), Վիկտոր Օրբան (Հունգարիա), Բեպպե Գրիլլո (Իտալիա), Ռեջեփ Թայիբ Էրդողան (Թուրքիա). պոպուլիստ քաղաքական գործիչներն այսօր եկել են կամ գալիս են իշխանության։ Իսկ ի՞նչ է իրականում պոպուլիզմը, և ովքե՞ր են պոպուլիստները։ Պոպուլիզմը մարդկանց մոտեցնո՞ւմ է իշխանությանը, թե՞ իրականում վտանգում է ժողովրդավարությունը։ Ովքե՞ր են այն «քաղաքացիները» կամ «ժողովուրդը», որի անունից խոսում են պոպուլիստ քաղաքական գործիչները։ Այս հարցերը երբեք այսքան ակտուալ չեն եղել։ Ֆունդամենտալ այս աշխատությունում Յան-Վերներ Մյուլլերը պնդում է՝ պոպուլիզմի առանցքում բազմակարծությունը մերժելն է։ Պոպուլիստները միշտ պնդում են, թե իրենք և միայն իրենք են ներկայացնում ժողովրդին և նրա շահը։ Ըստ Մյուլլերի՝ իշխանությունը վերցնելու դեպքում պոպուլիստները կփորձեն ստեղծել ավտորիտար երկիր՝ բացառելով բոլոր նրանց, ովքեր «ժողովրդի» կողմից չեն։ Գիրքը նաև ներկայացնում է հստակ ռազմավարություն, թե ինչպես պետք է պայքարել պոպուլիստների դեմ և ինչ հակափաստարկներ օգտագործել, երբ նրանք խոսում են «ժողովրդի» կամ «լուռ մեծամասնության» անունից։ Վերլուծական, հասկանալի և պրովոկատիվ այս գիրքը ներկայացնում է պոպուլիզմի պատմական ակունքներն ու օրինակներ բերում Լատինական Ամերիկայից, Եվրոպայից և ԱՄՆ-ից: Գրքում տրվում են պոպուլիզմի հիմնական բնութագրիչները, բացատրվում է պոպուլիստների ընտրական հաջողությունների գաղտնիքը: