FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

[Անիծյալ երկուշաբթին] Մարկ Մենսոն. «Ինչպե՞ս հաղթող

[Անիծյալ երկուշաբթին] Մարկ Մենսոն. «Ինչպե՞ս հաղթող դուրս գալ ցանկացած իրավիճակում»

newmag-y-n

Կյանքի ամենօրյա վազքի մեջ բոլորս էլ երազում ենք մի պահ դադար վերցնել, պարզապես լինել տանը և վերջապես ժամանակ գտնել այն հազար ու մի ցանկությունների ու որոշումների համար, որոնք այդպես էլ տեղ չեն գտնում մեր խիստ զբաղված առօրյայում: Ու մենք կրկին համոզում ենք մեզ՝ կանեմ վաղը, երկուշաբթի, ամսվա առաջին օրը կամ էլ հաջորդ տարի:

Ինչպես ասում են, զգույշ եղեք ձեր ցանկություններում: Համավարակի պատճառով մենք ստիպված էինք վերցնել այդ դադարը և շաբաթներով նստել տանը: Մենք շատ ժամանակ ունեինք անելու այն, ինչին այդպես էլ հերթ չէր հասնում: Եթե նույնիսկ այս դադարը չօգնեց, ուրեմն խնդիրը երբեք էլ ժամանակը չի եղել և այն պետք է այլ տեղ փնտրել:

Ցանկացած իրավիճակում կարելի է հնարավորություն գտնել: Երբ ասում եմ ցանկացած, նկատի ունեմ նաև այն անելանելի իրավիճակները, երբ մտածում ենք, թե ամեն ինչ մեր դեմ է: Առաջին հայացքից աղետալի ու անլուծելի իրավիճակներում ճիշտ որոշում կաայացնելու համար մի պարզ կանոն կա:

Պետք է ինքդ քեզ մարտահրավեր նետես ու շուրջդ կատարվող ամեն ինչն ընկալես որպես հնարավորություն: Նույնիսկ ամենավատ փորձառությունն արժեք ունի, պարզապես այն կախված է մեր ընտրությունից ու որոշումներից:

Ճգնաժամային իրավիճակում ապրելու դժվարությունը կայանում է նրանում, որ դրա հետևանքներն ակնհայտ են ու միանգամից, իսկ օգուտները երևում են միայն երկարաժամկետ հեռանկարում: Բարդ է նաև այն, որ այդ օգուտներն օդից չեն ընկնելու, դրա համար պետք է փոխել մեր տրամադրվածությունն ու պահվածքը:

Կարևոր է նաև ճիշտ հարցեր տալը: Մենք չպետք է հարցնենք՝ «ի՞նչ, եթե սա լավագույն բանն էր, որ կարող էր լինել ինձ հետ»: Գլխավոր հարցն է՝ «Ի՞նչ ես պետք է անեմ, որպեսզի սա դառնա ինձ հետ պատահած ամենաօգտակար փորձառությունը»:

Առանց գործողության փոփոխություն չի լինում:

Տարածել

Թքել ենք բոլորս
Թքել ենք բոլորս

Մարկ Մենսոն

5800 ֏

Նկարագրություն

Իրեն բնորոշ ոճով՝ սրամտությամբ ու «սատանան գիտի՝ ո՛ր սև քարի տակից ծլած» հումորի շնորհիվ՝ Մարկ Մենսոնն օգնում է գտնել ճիշտ ուղին և դրդում ավելի անկեղծ լինել ինքներս մեզ հետ ու չկորցնել աշխարհի հետ կապը: Այս գիրքը նա գրել է 2 տարում, հետազոտություններ է արել ավելի քան 18 ամիս, 3 անգամ սկսել է նորից, 530 էջը դարձրել 250, փորձարկել գրքի 47 վերնագիր, տեքստը 6 անգամ վերախմբագրել 3 տարբեր խմբագիրների հետ: Մեր ժամանակների լավագույն գրողներից մեկը նոր գիրք է գրել, որը կդառնա ձեր առաջիկա տարիների ուղեցույցը: Այժմ պետք է ոչ միայն «Թքած ունենալ», այլև «Հույսը չկորցնել»: