Նեյմարը Բարսելոնա չի վերադառնա. նախագահի խորհրդականը բացառել է գործարքը

«Բարսելոնայի» նախագահի խորհրդական Կառլես Ռեկսաչը հայտնել է, որ անհնար է Նեյմարը ՊՍԺ-ից վերադառնա Բարսելոնա: Կառլես Ռեկսաչի խոսքով, 2017-ի խոշոր գործարքից հետո Նեյմարը հասկացել է, թե Բարսելոնան ինչ դեր է խաղացել իր համար:
«Եթե նա այստեղ գոլեր էր խփում, դա մի քանի անգամ տարածվում էր ամբողջ աշխարհում: Փարիզում նրա գոլերն ավելի քիչ նկատելի են»,- ասել է Ռեկսաչը:
Նեյմարը 2013-ից 2017 թվականներին խաղացել է «Բարսելոնայում»: Այդ ընթացքում նա 2 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 3 անգամ հաղթել է Իսպանիայի Գավաթի խաղարկությունում, մեկ անգամ նվաճել է երկրի Սուպերգավաթը, հաղթել է Չեմպիոնների լիգայում, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում, դարձել է աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն:
Նեյմարի՝ ՊՍԺ տեղափոխությունը ռեկորդային 222 մլն եվրո արժեցավ:
2017 թվականին Նեյմարը ՊՍԺ-ի հետ կնքեց հնգամյա պայմանագիր և դարձավ պատմության մեջ ամենաթանկ ֆուտբոլիստը: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թ. հունիսի 30-ը: Ֆրանսիական ակումբը Նեյմարի համար «Բարսելոնա»-ին վճարեց 222 մլն եվրո, որը պայմանագրով նախատեսված նրա հրաժարագինն էր:
Նեյմարի տրանսֆերը դարձավ ամենաթանկը ֆուտբոլի պատմության մեջ:
Այս տրանսֆերը ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերն էր համարվում Պոլ Պոգբայի` «Յուվենթուս»-ից «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը:

Լուկա Կայոլի
7800 ֏
Նկարագրություն
Կարդա նաև

Սպասե՛ք նոր փառատոնի. Newmag հրատարակչությունն ու Skill ընկերությունը կնքեցին գործակցության հուշագիր (լուսանկարներ)

10 միտք New York Times-ի բեսթսելլեր «Մարմինը ամեն ինչ հիշում է» գրքից (տեսանյութ)

Տեղի ունեցավ Տիգրան Հայրապետյանի գրական ժառանգության վերջին հատորի շնորհանդեսը (լուսանկարներ)

Newmag-ը ներկայացնում է քաղաքագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի 5-րդ հատորը՝ «Վերջին աշունը» (թրեյլեր)
