Նոր սկանդալ Նեյմարի շուրջ. Նրան անվանում են «կապիկ», իսկ մարզաշապիկով մաքրում ոտքերը (տեսանյութ)

Հերթական սկանդալի մեջ է հայտնվել բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարը: Նրան ծանր որակազրկում է սպառնում՝ «Մարսելի» ֆուտբոլիստին հարվածելու համար: Նեյմարը հարվածել է մրցակցի ֆուտբոլիստ Ալվարո Գոնսալեսին և հեռացվել խաղադաշտից: Նեյմարը պնդում է, որ իր հասցեին Գոնսալեսը վիրավորական արատահայտություն է հնչեցրել: Հիմա ՊՍԺ-ն հատուկ աշխատանքային խումբ է ստեղծել, որը զբաղվում է թիմի հարձակվող Նեյմարի հասցեին ռասիստական վիրավորանքների ապացույցների հավաքագրմամբ: Սա Նեյմարի կարիերայում առաջին սկանդալային դրվագը չէ՝ Newmag-ի հրատարակած «Նեյմար» գրքում Lուկա Կայոլին ներկայացրել է տաղանդավոր ֆուտբոլիստի տաքարյուն կերպարը:
Նեյմարը մեղադրում է Գոնսալեսին իրեն ռասիստական վիրավորանքներ հասցնելու համար, իսկ խաղից հետո գրառում է արել սոցցանցերում՝ հայտարարելով, որ զղջում է իսպանացու դեմքին հարված չհասցնելու համար:
Ֆրանսիայի առաջնության 3-րդ տուրի «Պարի Սեն Ժերմենի» ու «Մարսելի» միջև հանդիպումը դարձավ սկանդալային ոչ միայն 5 կարմիր քարտերի, այլև Նեյմարի հայտարարության պատճառով: Նեյմարը մեղադրում է Գոնսալեսին իրեն ռասիստական վիրավորանքներ հասցնելու համար, իսկ խաղից հետո գրառում է արել սոցցանցերում՝ հայտարարելով, որ զղջում է իսպանացու դեմքին հարված չհասցնելու համար: Մինչդեռ Նեյմարն իր արարքի համար կարող է որակազրկվել 4-7 խաղով:
Ռասիզմի համար տեղ չկա: Մաքուր պայքար ու ամենօրյա շփում թիմակիցներիս ու ընկերներիս հետ: Երբեմն դու պետք է սովորես պարտվել ու ընդունել դա խաղադաշտում:
Այս մեղադրանքներին արձագանքել է «Մարսելի» պաշտպանը. «Ռասիզմի համար տեղ չկա: Մաքուր պայքար ու ամենօրյա շփում թիմակիցներիս ու ընկերներիս հետ: Երբեմն դու պետք է սովորես պարտվել ու ընդունել դա խաղադաշտում: Հիանալի: 3 միավոր այսօր: Շնորհակալություն ընտանիք»:
Կադրերից հիանալիորեն երևում է, որ Գոնսալեսը իսպաներենով Նեյմարին «կապիկ» է անվանել:
Գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելն ավելի վաղ հայտարարել էր, որ «Մարսելի» պաշտպան Ալվարո Գոնսալեսը Ֆրանսիայի առաջնության 2-րդ տուրում փարիզյան թիմի դեմ կայացած խաղի (0-1) ընթացքում ռասիստական վիրավորանքներ է հնչեցրել բրազիլացի ֆուտբոլիստի հասցեին: Ըստ նրա՝ այդ կադրերից հիանալիորեն երևում է, որ Գոնսալեսը իսպաներենով Նեյմարին «կապիկ» է անվանել:
Այս միջադեպից հետո ֆրանսիական «Մարսելի» պաշտոնական խանութում ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի մարզաշապիկը երկրպագուներն օգտագործել են որպես ոտքերը մաքրելու շոր: Բոլոր այցելուները խանութ մտնելիս տրորել են բրազիլացու մարզաշապիկը: Մարսելցիների նման պահվածքի պատճառը Նեյմարի արաքն է:
ֆրանսիական «Մարսելի» պաշտոնական խանութում ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի մարզաշապիկը երկրպագուներն օգտագործել են որպես ոտքերը մաքրելու շոր:
Աներկբա է՝ Նեյմարի գործողությունները պատժի արժանի են, բայց նա ունի արդարացում՝ իրեն վիրավորել են: Իհարկե, այս պատմությունն ավելի խորն արմատներ ունի: Նեյմարի և Մարսելի հարաբերությունները չեն ստացվել հենց սկզբից: Նեյմարի մասնակցությամբ Ֆրանսիայի առաջին գլխավոր դերբիի ժամանակ էլ են նրան սադրել, նորից ծեծկռտուք է եղել ու Նեյմարը հեռացվել է:
Նեյմարը բնավորության, սկանդալների և ակումբային խոհանոցի մասին ավելի մանրամասն` կարդացեք Լուկա Կայոլիի գրքում։
Նեյմարը հրեշտակ չէ, բայց «Մարսելի» ֆաների ոտքերն էլ ամպոտ չեն: Ոչ միշտ են ֆուտբոլիստները, անգամ թոփ աստղերը կարողանում տիրապետել իրենց, երբ կա սադրանք: Բայց երբ այդ սադրանքն ուղեկցվում է նաև ռասիզմով, այդտեղ արդարացում կարող է լինել ամեն ինչին: Նեյմարը բնավորության, սկանդալների և ակումբային խոհանոցի մասին ավելի մանրամասն` կարդացեք Լուկա Կայոլիի գրքում։

Լուկա Կայոլի
7800 ֏
Նկարագրություն
Կարդա նաև

Սպասե՛ք նոր փառատոնի. Newmag հրատարակչությունն ու Skill ընկերությունը կնքեցին գործակցության հուշագիր (լուսանկարներ)

10 միտք New York Times-ի բեսթսելլեր «Մարմինը ամեն ինչ հիշում է» գրքից (տեսանյութ)

Տեղի ունեցավ Տիգրան Հայրապետյանի գրական ժառանգության վերջին հատորի շնորհանդեսը (լուսանկարներ)

Newmag-ը ներկայացնում է քաղաքագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի 5-րդ հատորը՝ «Վերջին աշունը» (թրեյլեր)
