«Ավելի անկեղծ եղեք ինքներդ ձեզ հետ. ժամանակ բոլորս էլ ունենք». Ռեյչլ Հոլիս
«Հաճախ եմ լսում շատ կանանցից, որ ժամանակ չունեն ու չեն կարողանում հոգ տանել իրենց մասին: Կյանքը դեպի լավը փոխելու համար շրջադարձային քայլեր պետք չեն: Պետք է ամեն ինչ սկսել փոքր քայլերից: Եվ այպես, խոսքս ուղղում եմ բոլոր այն կանանց, որոնք ժամանակի պակաս ունեն: Ամեն բան շատ հեշտ է, պարզապես ամեն օր մեկ ժամ շուտ արթնացեք և այդ ժամն ամբողջությամբ նվիրեք միայն ձեզ: Միգուցե դուք կցանկանաք այդ մեկ ժամն օգտագործել աղոթելու համար, որոշները կօգտվեն առիթից ու յոգայով կզբաղվեն այդ մեկ ժամվա ընթացքում: Կամ էլ գուցե մեդիտացիայով զբաղվեք այդ մեկ ժամվա ընթացքում: Կաևոր է, որ այդ մեկ ժամը լինի միայն ձերը և դուք այն օգտագործեք միայն հօգուտ ձեզ:
Դուք բոլորդ ցանկանում եք ավելի լավ տեսք ունենալ՝ խնամված մաշկ, մարզված մարմին, գեղեցիկ ու հարդարված մազեր, ցանկանում եք աշխատանքում ավելի մեծ հաջողություններ գրանցել, լինել ավելի լավ մայր, որևէ բան անել միայն ձեզ համար, միգուցե նաև գիրք գրել, հենց այն գիրքը, որը միշտ երազել եք գրել, բայց վախեցել եք սկսել կամ էլ կրկին ժամանակ չեք ունեցել:
Համաձայն եմ, կյանքում լինում են դեպքեր, որոնք շատ ժամանակ ու առավել շատ էներգիա են խլում մեզնից, բայց միևնույն է, շարունակում եմ պնդել՝ ինքներդ ձեզ ու ձեր կարիքների համար ժամանակ գտնելն ամենակարևոր բաներից է, որ կարող եք անել:
Բոլորդ ցանկանում եք, որ կյանքն ավելի լավը դառնա և պնդում եք, որ օրվա ժամերը բավարար չեն: Հիմա կարևոր մի բան կասեմ, սիրելի աղջիկներ: Միակ բանը, որ դուք ունեք, ժամանակն է: Դա միակ բանն է, որ յուրաքանչյուրիս բաժին է հասնում նույն չափով: Դուք կարող եք չունենալ նույնչափ գումար, բայց բոլորդ ունեք նույն ժամանակը: Ես ունեմ նույնքան ժամանակ, որքան և դուք: Այն չի կարող որևէ մեկի մոտ շատ լինել, որևէ մեկի մոտ՝ քիչ:
Ասում եք՝ ժամանակ չունեք ձեր երազանքների համար: Իսկ որքա՞ն ժամանակ եք ծախսում սոցիալական ցանցերում և ի՞նչ եք անում:
Դուք նայում եք, թե ինչպես են ուրիշներն ապրում այն կյանքով, որով դուք երազում եք ապրել, նայում եք, թե ինչպես են ուրիշները ճանապարհորդում ու լուսանկարվում այն երկրներում, որոնց մասին միշտ երազել եք: Դուք տխրում կամ նյարդայնանում եք, որ այդպիսի կյանքով չեք ապրում, որ այդ կյանքը ձերը չէ, բայց միևնույն ժամանակ ասում եք, որ ժամանակ չունե՞ք:
Սկսեք ավելի անկեղծ լինել ինքներդ ձեզ հետ. դուք ժամանակ ունեք, պարզապես չեք կարողանում տնօրինել այն: Այնպես որ, դադարեք բողոքել, թե ժամանակը չի բավականացնում: Անկեղծ ու ավելի հոգատար եղել ձեր կյանքի նկատմամբ:
Ճշմարտությունը մեկն է՝ դուք նախընտրում եք ձեր ժամանակը ծախսել ավելի թեթև ու անկարևոր բաների վրա, նախընտրում եք վատնել ձեր ժամանակն այնպիսի բաների վրա, որոնցից դուք ձեզ լավ եք զգում այդ պահին, բայց հետո դա ոչ մի լավ արդյունք չի տալիս: Անում եք բաներ, որոնք իրականում ձեզ պետք չեն, հետո էլ զարմանում՝ ինչպես են ուրիշները կարողանում միաժամանակ գիրք գրել, բիզնես ղեկավարել, ժամանակ տրամադրել իրենց ընտանիքին, խաղալ երեխաների հետ, համեղ պատրաստել ու վերջապես ժամանակ տրամադրել սեփական «ես»-ն ավելի լավը դարձնելու ու ավելի լավ տեսք ունենալու համար:
Սիրեք ձեզ ու հոգ տարեք ձեր մասին»:
Ռեյչլ Հոլիս
Ռեյչլ Հոլիս
5800 ֏
Նկարագրություն
Դու է՞լ ես կարծում, թե բոլորի կյանքը ստացվել է, իսկ քոնը՝ ոչ: Եթե այո, ապա Ռեյչլ Հոլիսը քեզ ասելու բան ունի. սուտ է: Այս ոգեշնչող գրքում Ռեյչլը խոսում է 20 ստի և այն թյուրընկալումների մասին, որոնք հաճախ մեզ խանգարում են ուրախ և լեցուն կյանքով ապրել: Այդ ստերն այնքան ենք ներշնչել ինքներս մեզ, որ դադարել ենք դրանք նկատել:
Ռեյչլը դառը ճշմարտությամբ և խրոխտ հումորով հետազոտում է այն կեղծ պնդումները, որոնք ժամանակին նրան ստիպել են իրեն համարել ոչ պիտանի: Նա ներկայացնում է այն գործնական քայլերը, որոնք օգնել են հաղթահարել կյանքի այդ շրջանները: