Այսօր Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է. ո՞րն է լեգենդար շախմատիստի ֆենոմենը
Աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը ծնվել է 1929 թվականի հունիսի 17-ինԹբիլիսիում։ Նա 20-րդ դարի լավագույն շախմատիստներից մեկն է և շախմատային հզորխաղի շնորհիվ ստացել է «երկաթե Տիգրան» անվանումը։
Տիգրան Պետրոսյանը հայազգի միակ գրոսմայստերն է, որը նվաճել է աշխարհի չեմպիոնիկոչումը։ 1962 թվականին նա հաղթեց հավակնորդների մրցաշարում և աշխարհի չեմպիոնիկոչման համար պայքարելու իրավունք ստացավ գործող չեմպիոն Միխայիլ Բոտվինիկի հետ, որըշախմատային կուռքերից մեկն էր։
Խորհրդային Միությունը ներկայացնող երկու շախմատիստների մենամարտը կայացավ 1963 թվականին Մոսկվայում։ 22 պարտիաներից հետո գրանցվեց 12,5-9,5 հաշիվը հօգուտՊետրոսյանի։ Հայազգի գրոսմայստերը հռչակվեց աշխարհի չեմպիոն։
1966 թվականին Պետրոսյանը պահպանեց աշխարհի չեմպիոնի կոչումը՝ առավելությանհասնելով Բորիս Սպասկիի նկատմամբ։ 3 տարի անց Պետրոսյանն ու Սպասկին անցկացրինևս մեկ մենամարտ աշխարհի չեմպիոնի կոչման համար։ Հավակնորդների մրցաշարումհաղթանակած Սպասկին կարողացավ առավելության հասնել «երկաթե Տիգրանի» նկատմամբ ու նվաճեց Աշխարհի չեմպիոնի կոչումը։
Տիգրան Պետրոսյանը բոլոր ժամանակների մեծագույն շախմատիստներից մեկն է։ Հայ ազգիմեծագույն զավակներից մեկը փիլիսոփայական գիտությունների թեկնածու է նաև։ Նրաավանդը հայկական և խորհրդային շախմատում ու սպորտում ահռելի է։
«Կարելի է ասել՝ ինձ համար ամենաուրախալին այն պահն էր, երբ ես նվաճեցի Աշխարհիչեմպիոնի կոչումը։ Բայց պետք է հիշել․ Աշխարհի չեմպիոնի կոչումը տրվում է ժամանակավոր, իսկ հետ են վերցնում ընդմիշտ», - ասել է Տիգրան Պետրոսյանը:
Հայ լեգենդի թողած ժառանգությունն իր հայրենիքում տարածելու և նրան արժանիգնահատական տալու համար Newmag-ը հրատարակել է Տիգրան Պետրոսյանի գիրքը:
«Գահերի խաղը» գրքում հավաքված են աշխարհի չեմպիոնի կարեւոր հոդվածները, պարտիաների մեկնաբանությունները, քայլերի համակարգումը, դասախոսությունները: Լեգենդար շախմատիստի 14 դասերն ընդգրկում են շախմատային պարտիայի բոլոր փուլերը՝գիրքը դարձնելով ինքնակատարելագործման հիանալի ձեռնարկ:
Գրքի համար հատուկ նախաբան է գրել շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը։
Տիգրան Պետրոսյան
5800 ֏
Նկարագրություն
Այս գրքի վրա Տիգրան Պետրոսյանը սկսել է աշխատել 1980-ականների սկզբին, բայց այդպես էլ չի ավարտել այն։ Նրա մահից հետո ամփոփ տեսքի է բերել շախմատիստի այրին՝ Ռոնա Պետրոսյանը։
Գիրքը կազմելիս օգտագործվել են Պետրոսյանի դասախոսությունները, որոնք նվիրված են շախմատային ռազմավարական նրբություններին, ռեպորտաժներ, հեռուստատեսային և ռադիոձայնագրություններ, շաբաթաթերթերում հրատարակված հոդվածներ: Նրա կնոջ՝ Ռոնա Պետրոսյանի ջանքով հաջողվել է գտնել Պետրոսյանի դասախոսությունների ձայնագրությունները, որոնք համարվում են անվանի շախմատիստի ուսուցողական լավագույն նյութերը:
Տիգրան Պետրոսյանն ունեցել է պաշտպանողական խաղաոճ, ինչի շնորհիվ ստացել է «Երկաթե Տիգրան» պատվանունը: Հազվադեպ էր հարձակվում և ավելի շատ ջանք էր գործադրում հակառակորդի հարձակումները կանխելու, քան իր հարձակումները կազմակերպելու համար։ Համբերատարությունն ու լավ պաշտպանվելու վարպետությունը նրան դարձրել էին դժվար պարտվող շախմատիստ:
Գրքում հավաքված են աշխարհի չեմպիոնի կարևոր հոդվածները, պարտիաների մեկնաբանությունները, քայլերի համակարգումը, դասախոսությունները: Լեգենդար շախմատիստի 14 դասերն ընդգրկում են շախմատային պարտիայի բոլոր փուլերը՝ գիրքը դարձնելով ինքնակատարելագործման հիանալի ձեռնարկ:
Գրքի համար հատուկ նախաբան է գրել շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը։