BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

A Beautiful Mind. հավակնորդների մրցաշարի ֆենոմենը

A Beautiful Mind. հավակնորդների մրցաշարի ֆենոմենը կամ Արոնյանը վերջապես կփայլատակի՞ 

Շախմատային թագին տիրանալու Լևոն Արոնյանի նախորդ փորձերը հաջողությամբ չեն պսակվել: Ամեն տարի ինչ-որ բան խանգարում էր, սակայն 2017-ին հայկական շախմատի առաջատարն անհավանական մրցաշրջան անցկացրեց եւ ապացուցեց` պատրաստ է հավակնորդների մրցաշարին:

Մագնուս Կառլսենի հետ վճռորոշ դիմակայության հետքերով


Հավակնորդների մրցաշարը սկսվեց Բեռլինում, մարտի 9-ին, բայց խաղային առաջին օրը մարտի 10-ն էր: Այդ օրը մեր շախմատիստը ոչ-ոքի խաղաց չինացի Դին Լիրենի հետո, որին հաղթել էր Աշխարհի Գավաթի խաղարկությունում: Հաջորդ օրը Արոնյանը կիսեց միավորը ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ: Բայց ամենացավալի արդյունքը Արոննյանը գրանցեց երրորդ տուրում` սպիտակներով զիջելով ռուս Վլադիմիր Կրամնիկին։
Լավագույններից լավագույնների պայքարը նոր փուլ է թեւակոխում, որտեղ սայթաքելու հավանականությունը պետք է հասցնել նվազագույնի:

Շախմատային փորձագետներն ու մասնագետները հորդորում են չանհանգստանալ հավակնորդների մրցաշարում Արոնյանի վերջին ելութներից հետո: Առաջին երեք տուրում հայ գրոսմայստերը վաստակել է ընդամենը 1 միավոր: Արոնյանի անհաջող մեկնարկի պատճառը, հնարավոր է, հոգեբանական լարվածությունն է. «Պարտությունից հետո Արոնյանը միշտ ավելի լավ է խաղում: Բայց ավելի լավ է առաջին 3 տուրերում պարտվես, քան՝ վերջին պարտիաներում»,- այս կարծիքին է գրոսմայստերի մարզիչ Աշոտ Նադանյանը:


Կարդացեք նաև.



Սա 14 տուրից բաղկացած մրցաշար է, որտեղ, իհարկե, բոլոր գրոսմայստերներն էլ ունեն մեկ անգամ սխալվելու իրավունք: Չորրորդ տուրում Արոնյանը սև ֆիգուրներով ուժերը կչափի ռուս Սերգեյ Կարյակինի հետ։ Եթե հաշվենք, որ երեք պարտիայում վաստակած մեկ միավորն իսկապես ձախողված սկիզբ է, ապա հայ գրոսմայստերն այլևս սխալվելու իրավունք չունի: Այլապես, այս տարի ևս շախմատային թագի համար պայքարը կանցնի նրա կողքով... ինչպես եղել է նախորդ դեպքերում:

Տարածել